ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնում է 2023 թվականի բյուջետային հայտերի հանրային քննարկումներ։
Գյուղատնտեսության ոլորտի բյուջետային հայտերի քննարկումը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժ․ 14։00-ին, իսկ նախարարության համակարգման շրջանակում գտնվող տնտեսության այլ ոլորտների, ներառյալ զբոսաշրջությունը, բյուջետային հայտերի քննարկումը կկայանա ապրիլի 15-ին, ժ․15։00-ին։
Քննարկումները կանցկացվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Երևան, Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ)։
Շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու քննարկումներին։
Քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան տվյալները (կազմակերպության անվանումը, մասնակցի անուն, ազգանունը, հեռախոսահամարը) մինչև ապրիլի 13-ի ժ․ 18։00 ուղարկել press@mineconomy.am հասցեով: