ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝

  • տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
  • կոմբայններ,
  • հավաքիչ-մամլիչներ,
  • շարքացաններ,
  • գութաններ,
  • խոտհնձիչներ,
  • կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
  • կուլտիվատորներ, ֆրեզներ,
  • սրսկիչներ,
  • տրակտորային կցասայլակներ,
  • այլ գյուղատնտեսական տեխնիկա։

Ծրագրի պայմաններն են՝

  • լիզինգի տարեկան տոկոսադրույքը՝ 2%, իսկ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների (լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ չունեցող), Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%,
  • կանխավճարը՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20% չափով,
  • լիզինգի մարման ժամկետը՝
  • կոմբայների համար՝ 7-10 տարի,
  • տրակտորների համար՝ 5-6 տարի,
  • շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի,
  • այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի,

Ընդ որում տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 5-6 տարի։

  • լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։

Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 500,0 մլն դրամը։

Ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը Ֆինանսական կառույցների հետ լիզինգի պայմանագիր կնքած Գյուղատնտեսական կոոպերատիվների համար մասնակի կսուբսիդավորվի գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 % կանխավճարի 30 %-ը։

Ծրագրի շրջանակում կանխավճարի մասնակի սուբսիդավորման շահառու է հանդիսանում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվը (այսուհետ՝ շահառու) , որը՝

  • չունի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ,
  • լիզինգի պայմանագրի կնքման օրվա դրությամբ ունի առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն,
  • ունի վարկային զեկույց, համաձայն որի, ըստ ԱՔՌԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունի ձևավորված վարկային պատմություն,
  • Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չի կայացվել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում կամ դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ,
  • վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ունեցել է ֆինանսական կայունության ցուցանիշ (առկա է գեներացված շահույթ կամ ձևավորված է պահուստային ֆոնդ),
  • ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար ներգրավվող փոխառու միջոցների մասնաբաժինը (լիզինգի ընդհանուր պարտավորության չափը) չի գերազանցում կոոպերատիվի գույքի արժեքի 50 տոկոսը՝ ըստ վերջին տարեկան ֆինանսական հաշվետվության («Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի համաձայն),
  • ֆինանսական կառույցին է ներկայացրել գործարար ծրագիր՝ ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման վերաբերյալ՝ առնվազն 5 տարվա կտրվածքով, որը դրական եզրակացություն է ստացել ֆինանսական կառույցի կողմից։

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման պայմաններն են՝

  • սուբսիդավորվում է  գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ծրագրի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը,
  • յուրաքանչյուր շահառուի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի սույն կետում նշված կանխավճարի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 2.5 մլն դրամը, իսկ գերազանցող մասի վճարման պարտավորությունը կրում է շահառու,
  • լիզինգի առարկայի հանձնման ընդունման ակտի ստորագրման օրվանից հաշված 5 տարի շահառուն չպետք է օտարի լիզինգի առարկան, որի հսկողությունը պետք է իրականացնի ֆինանսական կառույցը։

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ցանկ:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ   

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմանները

2024 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 1985-Լ որոշումը

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել`

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00