ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի գլխավոր տնտեսագետ (ծածկագիր` 23-33.2-Մ2-6)
- Իրականացնում է ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և Նախարարության համակարգի, առանձին հանրապետական նշանակության և այլ ծրագրերի համապատասխան տարվա բյուջետային հայտերի նախագծերի կազմման աշխատանքները՝ քննարկումների կազմակերպում, մեթոդական օժանդակություն, ամփոփ հայտերի պատրաստում և ներկայացում համապատասխան մարմիններին, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման աշխատանքները։
- Իրականացնում է տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում համապատասխան նախահաշիվների կազմման աշխատանքները` ըստ եռամսյակային համամասնությունների և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի և հաստատման ներկայացնումը, ինչպես նաև տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում կնքվելիք պայմանագրերի նախագծերի պատրաստումը և ներկայացումը հաստատմանը, ինչպես նաև կատարված աշխատանքների պայմանագրերով նախատեսված կարգով և համապատասխան ֆինանսական միջոցների վճարային փաստաթղթերի կազմումը և վճարումների իրականացումը «CLIENT-TREASURY» Գանձապետական համակարգի միջոցով։
- Իրականացնում է ծրագրերի շրջանակներում ֆինանսավորված ընկերությունների կողմից ներկայացված եռամսյակային և տարեկան հաշվետվությունների մասնավորապես` հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին ձև N4, հիմնարկի կատարած բյուջետային և արտաբյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին ձև N2, «Ծրագրային միջոցառման գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների վերաբերյալ» Ձև Հ-8 և այլ հաշվետվությունների կազմումը LSfinance ծրագրով։
- Իրականացնում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և Նախարարության պահպանման ծախսերի գծով ֆինանսական միջոցների տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծրագրային վերաբաշխումների ներկայացումը` համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագծերի տեսքով, ինչպես նաև ներքին հոդվածային և միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթի կազմման աշխատանքների կազմակերպումը և մուտքագրում «armeps.am» էլեկտրոնային համակարգ և վճարումների իրականացումը «CLIENT-TREASURY» համակարգի միջոցով։
- Իրականացնում է նախարարության կողմից հավաքագրվող ոչ հարկային եկամուտների և օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրմանը, ամփոփմանը և ներկայացմանը համապատասխան մարմնին, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարների վերաբերյալ վճարային փաստաթղթերի կազմման աշխատանքները։
- Մասնակցում է նախարարության հաստիքացուցակի պատրաստմանը և ամենամսյա թարմացմանը (աշխատավարձի բնականոն աճի ժամանակին ապահովում)` նախարարի համապատասխան հրամանի հիման վրա.
- Նախապատրաստում է Նախարարության անունից առաջարկություններ ֆինանսատնտեսական բնույթի նորմատիվային ակտերի նախագծերի վերաբերյալ, իրականացնում է նախարարություն արտաբյուջետային հաշվի մուտքի և ելքի գումարների հաշվառումը և վարումը, համապատասխան արտաբյուջետային մուտքերի պետական բյուջե մասհանումների ամսական վճարումների իրականացումը, արտաբյուջետային միջոցներից կատարված ծախսերի իրականացումը և հաշվառումը:
- Մասնակցում է նախարարության համակարգի կազմակերպությունների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերով կատարված աշխատանքների եռամսյակային և տարեկան ֆինանսատնտեսական հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրման, ամփոփման և համապատասխան մարմիններ ներկայացման աշխատանքներին:
- Իրականացնում է բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆինանսավորված ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների ընդունումը և համապատասխան եռամսյակային հայտերի հիման վրա ֆինանսավորումը:
- Իրականացնում է նախարարության ենթակա պետական մարմնի` Զբոսաշրջության կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախահաշիվների պատրաստում և ներկայացում հաստատմանը, ծրագրի շրջանակներում ֆինանսավորված ընկերությունների կողմից ներկայացված եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ընդունում, կազմում LSfinance ծրագրով և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն, ներկայացված հաշվետվությունների և ֆինանսավորման հայտի հիման վրա համապատասխան ֆինանսական միջոցների վճարային փաստաթղթերի կազմում և վճարումների իրականացում «CLIENT-TREASURY» համակարգի միջոցով, անվանացանկի փոփոխություն և մուտքագրում «armeps.am» էլեկտրոնային համակարգ.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- գործարարություն և վարչարարություն կամ սոցիալական և վարքաբանական գիտություններ ոլորտների բարձրագույն կրթություն,
- hանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի դեկտեմբերի 6-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ lbaghdasaryan@mineconomy.am/):