ՀԳՌԿՄ 2-րդ ծրագիր․ Լոռու մարզային աջակցության թիմի համակարգողի մրցույթ

Հետաքրքրության արտահայտման հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար

 

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝ P133705
Վարկի/Փոխառության համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ Լոռու մարզային աջակցության թիմի համակարգող
Հղման համարը՝ SOE-19-21  /ըստ Գնումների պլանի/
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Լոռու Մարզային Աջակցության Թիմի (ՄԱԹ) համակարգողի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրի իրականացմանը ՀՀ Լոռու մարզում.    

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝  

Ø  մասնակցել ՀԳՌԿՄ 2 Ծրագրի իրականացմանը;

Ø  կազմել ՄԱԹ–ի Տարեկան Աշխատանքային Պլանը և ներկայացնել Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման քարտուղարության (ԱԿԱԶՔ) հաստատմանը; աջակցել համայնքներում Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվների (ԱՄ ՍԿ) հիմնադրմանը և դրանց գրանցմանը համաձայն ՀՀ օրենդրությանը;

Ø  աջակցել Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման կոմիտեին (ՀԱԿԱԶԿ) համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության  զարգացման պլանների (ՀԱԿԱԶՊ) կազմմանը և իրականացման հարցում, ինչպես նաև հաշվարկել համայնքի ներդրումները և վերահսկել ֆինանսական հոսքերը;

Ø  վերանայել ՀԱԿԱԶԿ-ի կողմից ներկայացված ՀԱԿԱԶ պլանները և արդյունքները ներկայացբել ԱԿԱԶ Քարտուղարությանը; աջակցել ՀԱԿԱԶ կոմիտեներին մշակել կանոններ եւ կանոնակարգեր ՀԱԿԱԶ կոմիտեների  գործունեության համար;

Ø  աջակցել ՀԱԿԱԶ կոմիտեներին և ԱՄ ՍԿ-ներին այլ աղբյուրներից ֆոնդահայթայթման գործընթացներին;

Ø  աջակցել ՀԱԿԱԶ կոմիտեներին և ԱՄ ՍԿ-ներին վարել ու հսկել գործընթացները եւ բացահայտել հնարավոր շուկայական կապեր;

Ø  մարզային կտրվածքով մոնիտորինգի ենթարկել Կառավարման պլանների իրականացման ընթացքը և արդյունքները ներկայացնել ԱԿԱԶ Քարտուղարությանը;

Ø  աջակցել ՀԱԿԱԶ Հանձնաժողովին անձնակազմի աշխատանքների կարգավորմանը և նրանց հետ միասին պատրաստել առաջընթացի վերաբերյալ հաշվետվության ձևաթղթերը;

Ø  ժամկետներում կատարել ՀԳՌԿՄ 2 Ծրագրի ղեկավարի և ՀԱԿԱԶ բաղադրիչի համակարգողի կողմից տրված հանձնարարականները;

Ø  ցուցաբերել տեխնիկական  աջակցության ԱՄՍԿ-ներին գնումներ կատարելու և պայմանագրեր կազմելու համար և այլն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, գյուղատնտեսության կամ հարակից ոլորտներում;
Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարվա փորձ զարգացմանն ուղված միջազգային/ազգային ծրագրերում;
Դոնորների հետ աշխատելու փորձ, պետական և հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ, գյուղական համայնքների սոցիալ տնտեսական ծրագրերի մշակման, ինչպես նաև համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների (ջուր,արոտներ, ճանապարհներ և այլն)  կառավարման և համայնքի գործառույթները կարգավորող իրավական դաշտի իմացություն;
Հայերերեն լեզվի (գրավոր և բանավոր) գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի լավ իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն,
Համակարգչի՝ հատկապես MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն:
 

Կարճ ցուցակում ընդգրկվելու փուլին խորհրդատուները չեն գնահատվելու:

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2021թ. սեպտեմբերի 03-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:

Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00