Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ընտրության
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն:
Մրցույթը կանցկացվի 06.09.2021թ. ժամը 11:00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
- պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- գունավոր լուսանկար,
- քաղվածք՝ աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
- տեղեկանք` մշտական բնակության վայրից,
- հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
- բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի պատճենը` բնօրինակի հետ միասին,
- անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 10:00–ից մինչև 12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 03.09.2021թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն /ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-597-196, ներքին` 196/: