Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 7-ին «Հետք» ինտերնետային թերթում լրագրող Տիրայր Մուրադյանի հեղինակությամբ հրապարակված «Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանձնարարությամբ, ուսումնասիրություն է իրականացվում վերոնշյալ հոդվածում նշված փաստերի առնչությամբ։

Մեզ համար չափազանց կարևոր է նախարարության հեղինակությունը: Նախարարության յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի քաղաքացիական ծառայող լինելու պատասխանատվությունը և ձգտի իր բարեխիղճ աշխատանքով ու բարոյական նկարագրով բարձր պահել պետական գերատեսչության վարկանիշը հասարակության շրջանում։

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համալրման գործընթացը պետք է լինի մրցակցային, թափանցիկ և արդար: Մենք կարևորում ենք մասնագիտական հմտությունները. լավագույն մասնագետները պետք է համալրեն պետական կառույցների աշխատակիցների շարքերը՝ անկախ բարեկամական, ազգակցական կամ այլ կապերից:

Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ անընդունելի և դատապարտելի է պաշտոնատար անձի կողմից հովանավորչական որևէ գործունեություն․ նման երևույթների նկատմամբ նախարարությունը դրսևորելու է անհանդուրժողականություն և հետևողական է լինելու դրանց բացահայտման ու  վերացման գործում:

Ուսումնասիրության արդյունքների մասին հանրությանը հավելյալ կտեղեկացնենք։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00