Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են

Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղատնտեսական ապահովագրության ժամկետները երկարաձգվել են։ Անբարենպաստ եղանակի պատճառով հատկապես հյուսիսային մարզերում գյուղացիները չեն հասցնում ցանքս կատարել, ինչի համար էլ ապահովագրության ժամկետների երկարաձգման խնդրանքով դիմել են մարզպետարաններ։ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղացիների առաջարկը չի մերժել։

Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ) - Ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերի ապահովագրության վերջնաժամկետը կարկուտ և հրդեհ ռիսկից մայիսի 1-ի փոխարեն երկարաձգվել է մինչև մայիսի 20-ը։ Իսկ կարտոֆիլի պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 15-ը։

Արդեն երկրորդ տարին որոշ մշակաբույսեր փորձնական ապահովագրում են՝ պետական աջակցության 50-60 տոկոս սուբսիդավորման տարբերակով։ Փորձնական ապահովագրությունը կշարունակվի մինչև 2023 թվականը, այնուհետև արդյունքներն ամփոփելուց հետո կանցնեն հիմնական ապահովագրությանը։ Առաջին տարում կնքվել էր 1546 պայմանագիր՝ 2500 հեկտարի համար։ Այս տարվա մարտի տվյալով արդեն կնքվել է 2500 պայմանագիր, ապահովագրվել է 4000 հեկտար։

Իռա Փանոսյան - Երբ որ գյուղացին տեսնում է, որ նորմալ վնասի գնահատում է տեղի ունենում, արդեն իսկ վստահաբար իր հարևանին էլ է խորհուրդ տալիս, որ գնա ու դիմի։

Փորձնական ապահովագրման ընթացքում գործընթացը սկսեցին երկու մշակաբույսով, հիմա արդեն ապահովագրում է 11-ը։ Փորձնական ծրագրի տարիների արդյունքի վերլուծությունից հետո չի բացառվում, որ գյուղացու ծախսի փոխհատուցման մեխանիզմից անցում կատարվի բերքի ապահովագրության։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00