Էկոնոմիկայի նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 23-33.8-Մ3-2) թափուր պաշտոնն որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 23-33.8-Մ3-2)

  1. իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում, ՀՀ տնտեսության զորահավաքային, Նախարարության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի վերաբերյալ պլանների և ծրագրերի մշակման, ինչպես նաև նրանց պարբերաբար ճշգրտման աշխատանքները, ապահովում է նշված ոլորտներում գործող օրենսդրության պահանջների կատարումը.
  2. իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտների, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի վերաբերյալ ուսումնավարժությունների ծրագրավորումը, նախապատրաստումն ու անցկացումը.
  3. իրականացնում է Նախարարության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ուսումնական վարժանքների անցկացման, ուսումնավարժական հավաքների և պարապմունքների կազմակերպումն ու իրականացումը.
  4. նախապատրաստում և ներկայացնում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտների վերաբերյալ հաշվետվություններ, առաջարկություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ.
  5. իրականացնում է միջոցառումների կատարման վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների կազմումը և ներկայացումը՝ բնագավառի պետական լիազոր մարմնին`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  6. իրականացնում է Նախարարության անձնակազմի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտների, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի վերաբերյալ ուսուցման աշխատանքները.
  7. իրականացնում է Նախարարության աշխատողների պաշտպանությունը արտակարգ իրավիճակներում.
  8. համակարգում է Նախարարության քաղաքացիական պաշտպանության շտաբի և արտակարգ իրավիճակների հանձնաժողովի աշխատանքները.
  9. իրականացնում է պահեստային կառավարման կետի նախապատրաստման և պատրաստականության բերման հետ կապված աշխատանքներ.
  10. իրականացնում է Նախարարության պաշտոնատար անձանց և Նախարարության աշխատակազմի աշխատողների զինվորական հաշվառումը և հատուկ զինվորական հաշվառման ենթակա աշխատող պահեստազորայինների սահմանված կարգով ամրագրման հետ կապված աշխատանքներ.
  11. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահ­ման­ված այլ լիազորություններ (կցվում է

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
  • Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատավարձի չափը՝  175932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • հանրային ծառայությունների համարանիշի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի մայիսի 7-ը:

ՀՀ քաղաքացիները Էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ lbaghdasaryan@mineconomy.am/):

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00