«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա կիրառելու մասին

2022 թվականի ընթացքում «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող այն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) նկատմամբ, որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերը, այլ իրերը և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից ծածկագրեր) կիրառվում է քվոտա` լիցենզիայի առկայության դեպքում.

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման լիցենզավորման ընթացակարգով սահմանված հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգին համապատասխան և ՀՀ Կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 197-Ն որոշմամբ (այսուհետ՝ Կարգ)։

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) երրորդ երկրներ արտահանումը թույլատրվում է N 1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում:

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թույլատրելի ծավալի բաշխումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է այնպես, որ յուրաքանչյուր հայտատուի կողմից հայցվող մասնաբաժինը չգերազանցի սահմանված քվոտայի 20%-ը գլխավոր լիցենզիայի տրամադրման դեպքում և 10%-ը՝ միանգամյա լիցենզիայի տրամադրման դեպքում։

Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Լիազոր մարմին) հայտեր ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թույլատրելի ծավալը բաշխվում է սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան, արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Լիազոր մարմին դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնելու սույն ընթացակարգի 7-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը Լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 12-րդ կետի պահանջներին համապատասխան:

Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը Լիազոր մարմնի կողմից բաշխվում է սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն Լիազոր մարմին է ներկայացնում դիմում` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը`

1.    հայտ` համաձայն N 1 ձևի,

2.    գլխավոր լիցենզիայի դեպքում` արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում՝ հաշիվ – ապրանքագրի պատճենը։

3.    պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվությունը,

4.    արտահանվող և վերամշակման ենթակա ապրանքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը։

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը անհրաժեշտ է ներկայացնել օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում՝ Լիազոր մարմնի կողմից բաշխումն իրականացնելուց հետո, հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշման հիման վրա տրամադրվում է լիցենզիան, եթե առկա չեն սույն որոշման 18-րդ կետով սահմանված մերժման հիմքերը:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը Լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի համաձայն` տարեկան պետական տուրքը կազմում է 1000 ՀՀ դրամ: Հայտատուն լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005000840 հաշվեհամարին:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00