«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է գործադիր մարմնի ընտրության բաց մրցույթ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է
գործադիր մարմնի ընտրության բաց մրցույթ

 

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն:

Մրցույթը կանցկացվի 27.04.2021թ. ժամը 11.00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

Նշված  պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Ֆինանսական, տնտեսագիտական կամ իրավաբանական բնագավառի բարձրագույն կրթություն,
  • ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ապահովագրության և այլ ֆինանսական, կորպորատիվ կառավարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերի իմացություն),
  • կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն,
  • ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի որակավորման վկայականի առկայություն (սեղմ ժամկետներում ստանալու հնարավորություն):

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`

  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
  • գրական հայերենի տիրապետում:

Դիմող քաղաքացիները «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • գունավոր լուսանկար,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
  • տեղեկանք` մշտական բնակության վայրից,
  • հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
  • բնութագիր` վերջին աշխատավայրից ( եթե կազմակերպությունը չի լուծարվել),
  • արական սեռի անձինք՝  նաև զինվորական գրքույկի պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • անձնագրի պատճենը:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը  10.00 -ից  մինչև 1300- ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 23.04.2021թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենք, 9-րդ հարկ, 929 սեն.  /ք. Երևան, Մ. Մկրտչյան 5,  հեռ. 010-58-29-29/:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00