ՖԻՆԱՆՍԻՍՏ–ՀԱՇՎԱՊԱՀ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱՍՏԻՔ Ֆինանսիստ-հաշվապահ
ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Բոլոր որակավորված թեկնածուները
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԵԿՆԱՐԿԸ Հնարավորինս սեղմ ժանկետներում
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Երկարաժամկետ, փորձաշրջանով
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Փետրվարի 25, 2021 թվական
Աշխատանքային պարտականությունները
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական գործունեության իրականացում,
- Հաշվապահական հաշվառման ստանդարտներին և ներքին քաղաքականությանը համապատասխան բոլոր գործարքների կառավարում, գործարքների հետ կապված հարկային և հաշվապահական հարցերի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Ապահովել աշխատակազմի ամսական աշխատաժամկետների համապատասխանելիությունը բյուջեի ծրագրին և հաստատել վճարումները,
- Տեղեկացված լինել հաշվապահական հաշվառման և հարկային կարգավորման փոփոխությունների վերաբերյալ, իրականացնելով հարկային օրենսդրության համապատասխան փոփոխություններ և ընդունել նոր հաշվապահական ստանդարտներ, հաշվապահի պարտականություններին վերաբերող և ապահովել համապատասխան պահանջների համապատասխանություն,
- Պատշաճ կերպով փաստաթղթավորել գնումները, հաշիվ-ապրանքագրերը և այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են համապատասխան արձանագրության համար, հաշվեկշռի պատրաստում, եկամուտների, գների և ծախսերի ճշգրիտ հաշվառում,
- Հարկային մարմիններին և կարգավորող այլ մարմիններին ժամանակին պատրաստել և ներկայացնել բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները,
- Հաշվարկել և ձևակերպել Կազմակերպության աշխատակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, արձակուրդային վարձատրությունների, տրանսպորտային ծախսերի, հեռախոսային ծախսերի, եկամտահարկի հետ կապված բոլոր ծախսերը,
- Նյութական ներհոսքերի և արտահոսքերի հաշվառում,
- Հաշվապահական հաշվառման ընթացակարգի հարցերին պատասխանել` ուսումնասիրելով և մեկնաբանելով հաշվապահական հաշվառման քաղաքականությունն ու կանոնակարգերը,
- Հաշվապահական հաշվառման հետ կապված այլ առաջադրանքների կատարում, որոնք կարող են հանձնարարվել անմիջապես ղեկավարի կողմից:
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն, Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (ՀՀՄՍ) իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Գերազանց համակարգչային գիտելիքներ (MS Office, աղյուսակներ, տվյալների շտեմարանի կառավարում), ՀԾ-ի և 1C-ի իմացություն, հաշվապահական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Վերլուծական և գործնական ճկուն մտածողություն,
- Գրավոր/բանավոր հաղորդակցման հմտություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, բիզնեսի էթիկայի հստակ ընկալում,
- Շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ աշխատելու ունակություն, բազմաբնույթ առաջադրանքների կատարում, առաջընթացի վերաբերյալ հետևողականություն և զեկուցում:
Աշխատավարձը 275,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները):
Հավելյալ տեղեկատվություն Կազմակերպությունը ապահովում է Երևան-Մերձավան-Երևան երթուղիով աշխատակիցների տեղափոխումը:
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով՝ humanresources.carc@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Ֆինանսիստ-հաշվապահ» հաստիքի անվանումը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 50 06 77 հեռախոսահամարով։
Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: