Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-1-36.3-Մ2-1)
Իրականացնում է զբոսաշրջության ոլորտի ռազմավարության, զարգացման պետական ծրագրերի մշակման գործընթացներում մարքեթինգային բաղադրիչի մշակմանը և մշտադիտարկմանն ուղղված աշխատանքները,
Իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագրերի մշակման և մարքեթինգի իրականացման ուղղություններում կոմիտեի և նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների միջև համագործակցությանն ուղղված աշխատանքներ․
Իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորման ու ամրապնդման, հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում՝ նաև գովազդատեղեկատվական նյութերի միջոցով) պատշաճ ներկայացմանն, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի նկարագրի ձևավորմանն ուղղված աշխատանքներ․
Իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրեր ու դրանց մշտադիտարկմանն ուղղված աշխատանքներ․
Իրականացնում է պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ կոմիտեի լիազորությունների իրականացման շրջանակներում համագործակցութանն ուղղված աշխատանքներ․
Իրականացնում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեության կազմակերպմանն ուղղված աշխատանքները.
Իրականացնում է մարքեթինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացման և շահագրգիռ կողմերին տվյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանն ուղղված աշխատանքներ.
Իրականացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացման, զբոսաշրջության ներդրումային ծրագրերի մշակման և դրանք տարածման, ինչպես նաև ոլորտի շահառուներին երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրման աշխատանքներ,
Նախապատրաստում է առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմիններին դրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողի աշխատանքի վերադառնալը՝ 2022 թվականի հոկտեմբերի 10-ը։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքուն կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):