Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

 

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր
Ծրագրի համարը՝  P158359
Վարկի/Փոխառության/ Դրամաշնորհի համարը՝
Դրամաշնորհ No. TF0A4449
Նշանակման անվանումը՝ Տվյալների շտեմարանի ծրագրային լուծումների ազգային փորձագետ խորհրդատու
Հղման համարը՝  PHRD-C-1-4  /ըստ Գնումների պլանի/

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է դրամաշնորհ «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագրի (PHRD) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել տվյալների շտեմարանի ծրագրային լուծումների ազգային փորձագետ-խորհրդատուի ծառայությունները:

2. Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` զարգացնել տվյաների բազան՝ տվյալների շտեմարանի ծրագրային լուծումների միջազգային փորձագետի հետ միասին և ՀՀ ԷՆ համապատասխան ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ստեղծել տվյալների շտեմարանային համակարգ,  հարթակ, որի միջոցով հասանելիության տարբեր մակարդակ ունեցող օգտատերերը կարող են հեշտությամբ և ճիշտ ժամանակին ստանալ հուսալի և օգտակար, քանակական և որակական տեղեկատվություն` օգտագործելով այն գյուղատնտեսության և ագրոբիզնեսի զարգացմանը աջակցող քաղաքականությունների մշակման, իրականացման և մոնիտորինգի մեջ:   

3. Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝


Առաջադրանք 1

  • Աշխատել միջազգային փորձագետի և  Նախարարության հետ տվյալների շտեմարանի ներդրման և գործարկման հիմնական ժամանակացույցերի ստեղծման նպատակով, նպաստել նախագծման առաջարկին՝ ծրագրման և գործունակության առումով:

Առաջադրանք 2

  • Աշխատել միջազգային փորձագետի հետ տվյալների շտեմարանի աշխատանքային հայեցակարգը վերջնականապես հաստատելու ուղղությամբ և ստեղծել արդյունավետ մոդել՝ հաշվի առնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են օգտակարությունն ու կիրառելիությունը, օգտատիրոջ համար հարմար լինելը, անհրաժեշտության դեպքում՝ արագությունը և  հուսալիությունը, ինտեգրումը Նախարարության ընդհանուր ՏՏ ենթակառուցվածքին և տեղեկատվական մեխանիզմին, տվյալների կառուցվածքային որոնմանը և փոխանցմանը վերաբերող առանձնահատկություններին, հատկապես այն դեպքում, երբ/եթե անհրաժեշտություն լինի քաղաքականության մասնագետների կարծիքը ստանալ քաղաքականության մշակման որոշակի միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ։
  • Աշխատել միջազգային փորձագետի հետ` զարգացման գործընթացում առաջընթացի լավագույն ուղին որոշելու համար՝ այդ ընթացքում բացահայտելով տվյալների շտեմարանի՝ ցանկալի որակին հասնելուն խոչընդոտող  թերություններն ու լուծման ուղղությունները։
  • Միջազգային փորձագետի հետ միասին աշխատել  տվյալների բազաների կառուցվածքի հստակեցման ուղղությամբ և ստեղծել ալգորիթմներ տվյալների մշակման, դասակարգման և պատկերավորման  համար։
  • Կանոնավոր կերպով համագործակցել միջազգային  փորձագետի հետ՝ տվյալների ազգային շտեմարանի ստեղծման ընթացքում, ներառյալ աշխատանքային գործընթացում անհրաժեշտ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև շտեմարանի վերջնական օգտատերերի հետ հետադարձ կապի և խորհրդակցությունների ընթացքում ստացված առաջարկների վերաբերյալ աշխատանքը։

Առաջադրանք 3

  • Համագործակցել միջազգային փորձագետի հետ, Նախարարության կողմից նշանակված պատասխանատուի և նախարարության ավագ ղեկավարության հետ միասին՝ որոշելու ներքին և արտաքին օգտատերերի համար համապատասխան  տեղեկատվության համակարգը
  • Համագործակցել  միջազգային փորձագետի, Նախարարության կողմից նշանակված պատասխանատուի և  նախարարության ավագ ղեկավարության հետ՝ միասին սահմանելու համակարգի ներքին օգտատերերի հասանելիության մակարդակները
  • Միջազգային  փորձագետի ղեկավարության ներքո ավարտին հասցնել տվյալների շտեմարանի մշակումը՝ հասցնելով գործարկման
  • Մասնակցել ծրագրի մասին շնորհանդեսի պատրաստմանը՝ Նախարարության ավագ ղեկավար կազմին և ծրագրի անձնակազմին ներկայացնելու համար 

4. Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ընթացքում՝ 2021թ.-ի հունվարից մինչև 2021թ.-ի ապրիլ:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրականները (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

6. Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ որակավորումները. հիմնական որակավորումները՝ բարձրագույն կրթություն տնտեսագիտության, գյուղատնտեսական տնտեսագիտության, վիճակագրության կամ հարակից ոլորտներում; բարդ նախագծերում աշխատելու փորձ; տվյալների արտացոլման, հավաքման, վերլուծության և մեկնաբանման համակարգերի նախագծման փորձ ՝ քաղաքականության մշակմանն օժանդակելու համար; համակարգչային ծրագրերի, ինչպիսիք են MySQL և վեբ ծրագրավորման գերազանց իմացություն՝ առաջադրանքին համապատասխան, ռազմավարական մտածելակերպ, մտքերը պարզ արտահայտելու և անկախ աշխատելու ունակություն; անգլերենի գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ:

7. Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից/հունվար 2011թ./վերանայված հուլիս 2014թ. («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ (www.worldbank.org/procure):

8. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Խորհրդատուների ընտրության ուղեցույցի» Բաժին V-ում սահմանված՝ անհատ խորհրդատուների  ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն: Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են.
ա/ Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր,
բ/ Ընդհանուր աշխատանքային փորձը - 40 միավոր,
գ/ Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 30 միավոր:

9. Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

 

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային փոստով մինչև 2020թ. դեկտեմբերի 25-ը, ժամը՝ 17:00-ը, ստորև նշված հասցեով: Էլ․փոստ՝ atovmasyan@agridf.am։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00