ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 23-33.8-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած քաղաքացու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 23-33.8-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ։

Էկոնոմիկայի նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 23-33.8-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
  3. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
  5. զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 8, 10, 35, 37, 86, 109, 116, 125, 132, 151, 154, 157, 159, 163, 164, 168, 169, 175, 207,   հղումը
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք․ հոդվածներ՝ 3, 5, 8, 20, 29, 111, 176, 195, հղումը
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 13, 18, 25, 44,  հղումը
  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 29, 52, հղումը
  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 9, 11, 18, 19, 21, 37, հղումը
  • «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 8, 16, 21, հղումը
  • «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 6, 7, 8, 16, 18, հղումը
  • «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1, 7, 12, 21, հղումը
  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 8, 9, 17, հղումը
  • «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 25, հղումը
  • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 6, 8, 15, հղումը
  • «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 9, 14, 31,  հղումը
  • «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 7, 11,  հղումը
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշում,  հղումը
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունում, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., հղումը
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ․, հղումը
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը
  • Անգլերենի  2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 1, հղումը
  • Անգլերենի  2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 2, հղումը
  • Անգլերենի  2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 3, հղումը
  • Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3; հղումը
  • Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016թ. Մաս 2, հղումը

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,  հղումը
  • «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ lbaghdasaryan@mineconomy.am):

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00