«Գյումրիի սելեկցիոն կայանը» առաջարկում է սեփական արտադրության գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր. գնելով հայրենական արտադրանքը, կնպաստենք մեր երկրի տնտեսության զարգացմանը

 

«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն  առաջարկում է սեփական արտադրության գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր: Բոլոր սերմերը հանդիսանում են ընկերության առաջնային արտադրանքը, անցել են ապրոբացիոն, լաբորատոր հետազոտությունների և փաստաթղթավորման բոլոր  անհրաժեշտ ընթացակարգերը, առավելագույնս ադապտացված են ՀՀ բնակլիմայական և հողային պայմաններին։

Ստորև ներկայացվում է սերմերի ցանկը

1. Հացահատիկային մշակաբույսեր՝ աշնանացան ցորենի,  գարնանացան գարու սուպերէլիտա և  էլիտա  վերարտադրությունների սերմացուներ, 2021 թվականից վաճառքում կլինի նաև եգիպտացորենի հայրենական նոր՝ «Արարատ» սորտը, որը գիտական և նախաարտադրական բոլոր փուլերում ցուցադրել է բարձր ցուցանիշ:

     Սուպերէլիտա (աշնանացան ցորեն, գարնանացան գարի), վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 250  ՀՀ դրամ

     Էլիտա (աշնանացան ցորեն, գարնանացան գարի), վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 220  ՀՀ դրամ

2. Կարտոֆիլի էլիտա վերարտադրության տնկանյութեր, որոնք  ներդրվել են  սորտափորձարկման արդյունքում (ընտրվել են ՀՀ բնակլիմայական և հողային պայմաններին առավել ադապտացված և արդյունավետ  սորտերը) և ներդրվել  արտադրական  ցիկլում։

     Տնկանյութի  վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 300  ՀՀ դրամ

3․ Հատիկաընդեղեն (ոսպ, լոբի, սիսեռ), որոնք սելեկցիոն կայանում բուծված, տեղական, բարձր վերարտադրության սորտեր են, մշակվում են առանց պարարտանյութերի և քիմիկատների։

     Սիսեռ, վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 1000  ՀՀ դրամ

     Լոբի, վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 700  ՀՀ դրամ

     Ոսպ, վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 600  ՀՀ դրամ

4Կերային մշակաբույսեր (առվույտ, կորնգան), տեղական արտադրության, ադապտացված են տեղական պայմաններին, ապահովում են 2-3 հար բերք՝ բարձր բերքատվությամբ։

     Առվույտի սերմ,  վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 2500-2700 ՀՀ դրամ

     Կորնգանի  սերմ,  վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 650 ՀՀ դրամ

 5․Յուղատու կտավատ, որը բուծվել է սելեկցիոն կայանի կողմից, բարձր վերարտադրության սորտ:

     1 կգ-ի արժեքը՝ 650 ՀՀ դրամ

 

Տեղեկացնում ենք, որ վաճառքում առկա բոլոր սերմացուներն ունեն արտոնագիր և համապատասխան հավաստագրեր։

Հայսնում ենք, որ, բացի «Գյումրիի սելեկցիոն կայանի» հետ մշտական համագործակցողներից, նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած տնտեսվարող   կարող է  ընկերության հետ ակնկալել հետևյալ համագործակցությունը․

 

Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ,  «Գյումրիի սելեկցիոն կայանից» գնելով բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) աշնանացան ցորենի կամ գարնանացան գարու սերմացու, յուրաքանչյուր 1 հա-ի համար գնված սերմացուի դիմաց, անվճար հիմունքներով, ընկերության կողմից կստանաք 20 լիտր դիզելային վառելանյութ։

Մանրամասները տես՝ https://www.facebook.com/selekcionkayan/posts/652623995401263 ։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@gselection.am էլ․փոստին կամ  զանգահարել (0312) 6-62-39, 055-199-336, 055-343-918 հեռախոսահամարներով՝ երկուշաբթի-շաբաթ օրերին, ժամը 09։00-ից 15:00:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00