Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր

ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

Ցանկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում վարկեր (ներառյալ կապիտալի համալրման գործիքով տրամադրված վարկեր) ստացած շահառուների, ովքեր գրավոր համաձայնել են, որպեսզի իրենց կազմակերպության անվանումը, որպես միջոցառումից օգտված տնտեսավարողի, հրապարակվի ՀՀ Կառավարության կողմից սահմանած կարգով (Տեղեկատվությունը տրամադրվել է ԿԲ կողմից, համալրվել ֆինանսական կազմակերպությունների կողմից) 30․08․2021

 

Թիրախը՝ որոշվում է վարկի նպատակով

Շահառուն

1․ Ռեզիդենտ տնտեսավարող (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառների) և (կամ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որն առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն օժանդակությամբ վարկ ստանալու հայտի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում։

2. Ռեզիդենտ տնտեսավարող, որը փաստացի գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի «F41 Շենքերի շինարարություն» ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում փաստացի կառուցապատման աշխատանքների նպատակով։

Օժանդակության ձևը՝ տոկոսադրույքի սուբսիդավորում

Հիմնական պայմանները․

  • արժույթը՝ դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ),
  • ժամկետը՝ մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 12 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար,
  • վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 12 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ մինչև 6 ամիս,
  • մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝ 1 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 1 մլրդ դրամին համարժեք,
  • վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,
  • առավելագույն փաստացի տոկոսադրույքը՝ տարեկան 14,5% դրամով վարկերի և տարեկան 10%՝ արտարժույթով վարկերի դեպքում:

Վարկերի նպատակը․

1)   վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և հետագա 6 ամսվա վարկային պարտավորությունների (ներառյալ տույժերի, տուգանքների և տուժանքների) մարում՝ պայմանով, որ վարկային պայմանագրերը կնքվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ,

2)  վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և մինչև 2021 թվականի հուլիսի 25-ը գոյացած հարկային պարտավորությունների մարում,

3)     նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում՝ պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու, ծառայությունների մատուցման և աշխատանքների կազմակերպման նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ),

4)  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում «F41 Շենքերի շինարարություն» ոլորտում տնտեսական գործունեության իրականացումից առաջացած պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումների, տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումների, կապալի և մատակարարման պայմանագրերով առաջացած պարտավորությունների վճարումների իրականացման նպատակով։ Ընդ որում, վճարում է համարվում վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և մինչև 2021 թվականի հուլիսի 25-ը գոյացած և հետագա 6 ամսվա պարտավորությունների մարումները։

Միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն, կիրականացվի վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների` ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկի տոկոսի ամբողջական չափով, վարկի ժամկետի 12-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար:

Միջոցառման շրջանակում վարկերի տրամադրման վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 28-ն է։

Միջոցառման շրջանակում օժանդակություն ստացած տնտեսավարողները վարկի ստացման օրվանից 90–օրյա ժամկետում վերակազմակերպվում են բաժնետիրական ընկերության և ֆինանսական կազմակերպություն են ներկայացնում կորպորատիվ կառավարման պրակտիկայի վերլուծության ամփոփ հաշվետվություն՝ ներառյալ կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործման ծրագիրը և իրականացված աշխատանքները:

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

Տեղեկանք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման շրջանակում ֆինանսական կառույցների կողմից իրավաբանական անձանց տրամադրված վարկերի վերաբերյալ 15․03․2021

 

  • թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտ,

  • շահառու՝ ոլորտի ռեզիդենտ տնտեսավարող և անհատ, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև գյուղ.կոոպերատիվներ,

  • օժանդակության ձևը՝ տոկոսադրույքների սուբսիդավորում, իսկ կոոպերատիվների դեպքում նաև համաֆինանսավորում (այդ թվում՝ լիզինգի),

  • հիմնական պայմաններ՝ բոլոր գյուղատնտեսական նպատակների համար:

    Դիմելու վայրը՝ իր բանկը և վարկային կազմակերպությունը:

 

ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շահառուներ 22.10.2020

  • թիրախը՝ ՓՄՁ-ներ,
  • շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
  • օժանդակության ձևը՝ վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված առավելագույնը 50մլն ՀՀ դրամ:

հիմնական պայմաններ՝

  • ոլորտներ՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն,նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն.
  • 2019թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ,
  • 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը,
  • վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%,
  • ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
  • ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն (վերջինիս դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով):

Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

 
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

  • թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
  • շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
  • շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ,
  • օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
  • հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

 

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  • թիրախը՝ աջակցություն միկրոձեռնարկատիրություններին,
  • շահառու՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներ,
  • օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով
  • հիմնական պայմաններ՝
  • 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
  • 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
  • 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտ,
• շահառու՝ տնտեսավարողներ, ովքեր համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին,
• հիմնական պայմաններ՝
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից,
-վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ,
կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ: 

 

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

• թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
• շահառու՝ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ 2-ից 100 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ,
• հիմնական պայմաններ՝ նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

 

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ աջակցություն մրցունակ գործարար ծրագրերի իրագործման՝ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը և շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը նպաստելու միջոցով:
• շահառու՝ ՀՀ տարածքում գրանցված կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
• օժանդակության ձևը՝ 
արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրում:
Տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) արժույթը` դրամ.
2) ժամկետը` առավելագույնը 60 ամիս.
3) վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
4) մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
5) վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%:

• հիմնական պայմաններ՝
-համապատասխանում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքիով սահմանված չափանիշներին,
-հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել է բարվոք հարկային և վարկային պատմություն,
-գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը,
- մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրն առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:

Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

Վերոնշյալ չափանիշներին բավարարող շահառուները կարող են առցանց տարբերակով ներկայացնել մասնակցության ՀԱՅՏ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 8105 կարճ հեռախոսահամարին (աշխատանքային բոլոր օրերին, ժ․ 09։00-18։00)։

 

              

 

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
• շահառու՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 2-ից 100 վարձու աշխատող ունեցող տնտեսավարող
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
• օժանդակության չափի հաշվարկման մեթոդաբանությունը.

- մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին.
-5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝
ա. հաշվարկվում է տնտեսավարողի 2020 թվականի մայիս ամսվա ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանած աշխատակիցների թվին,
բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,
գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացվում մինչև միավոր:
• հիմնական պայմաններ՝ նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
• Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:


ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառման շահառուներ 22.10.2020

Քսաներեքերորդ միջոցառման նպատակն է օժանդակություն տրամադրել զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի տնտեսվարողներին՝ վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։

Կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոս անկում։

 

ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Տեղեկանք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակում ֆինանսական կառույցների կողմից իրավաբանական անձանց տրամադրված վարկերի վերաբերյալ 15.03.2021

Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող  տնտեսվարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։

Նշված տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին

Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման շահառուների ցակը

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման բոլոր ծրագրերը մեկ տեղում՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00