ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել թուրքական ծագման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագիծ։
Թուրքական ապրանքների փոխարեն ներկրողները կարող են չինական, իրանական, ռուսական ապրանք բերել։ Թանկացումների ռիսկը մեծ չէ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ վերջին մի քանի ամսվա մաքսազերծումների գնային կոմպոնենտների վերլուծութունը վկայում է, որ Թուրքիայից ներմուծվող ապրանքներին կա այլընտրանք և այդ պարագայում թանկացումների ռիսկը մեծ չէ․
«Մենք ունենք համեմատական աղյուսակ այն ապրանքների, որոնք ներմուծվում են Թուրքիայից։ Դրանց այլընտրանքային շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Չինաստանը, նաև ունենք որոշ ներմուծումներ Բուլղարիայից, այսինքն՝ ԵՄ անդամ երկրից, և գնային առումով, կարծում եմ, էական մեծ տարբերություններ չեն լինի», - ասել է Վարոս Սիմոնյանը։