ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ներկայացնում է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թթ․ ռազմավարությունը։
«ՓՄՁ ռազմավարության հիմնական նպատակն է՝ բարենպաստ միջավայր ստեղծել ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, գաղափարների իրագործման, արտաքին և ներքին շուկաների հասանելիության համար։ Շեշտը դրված է հիմնականում կազմակերպությունների արտադրողականության վրա, որը կբերի մրցունակության, որը կբերի արդեն իսկ իրենց բարգավաճմանը, աճին և հետագա տեսլականների իրականացմանը»,-նշում է նա։