0-ից բիզնես։ Եթե ունեք գաղափար, բայց չգիտեք ինչպես այն իրականացնել, 19-րդ ծրագրով կարող եք ստանալ հմտություններ։ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է արագացված դասընթացներ։ Ծրագրի շահառուները սովորում են առցանց։ Հատուկ ուշադրություն է դարձվում էլեկտրոնային գործիքներին։ Դասընթացը հաջողությամբ ավարտածներին կառավարությունը պատրաստ է աջակցել վարկ ստանալ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի խոսքով «Սկսնակ բիզնեսների համար, որոնք չունեն վարկային պատմություն, որոնք չունեն գրավի առարկա, ֆինանսական գործիքները հասանելի չեն, մասնավորապես վարկը կամ շատ թանկ է, տրամադրում ենք բանկային երաշխիքներ։ Նպատակն է՝ ստեղծել այլընտրանքային եկամուտ ստանալու հնարավորություն այն մարդկանց համար, ովքեր արտագնա աշխատանքի չեն կարողացել մեկնել, աշխատանք են կորցրել, կամ որոնց սկսնակ բիզնեսները այս պահին դժվարության առջև են կանգնած»։