Հարցազրույցի ընթացքում Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է կառավարության հաստատած 23-րդ և 24-րդ միջոցառումներին։ Հակաճգնաժամային 23-րդ միջոցառման նպատակն է օժանդակություն տրամադրել զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում տնտեսվարողներին, իսկ 24-րդ միջոցառման շրջանակում օժանդակություն կստանան գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողները։