Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում՝ «Դալմա» առևտրի կենտրոնին հարակից հատվածում։
Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարիներին տրամադրված գույքին ի հավելումն՝ այս տարի գյուղմթերքի տոնավաճառի համար կտրամադրի մոտ 200 վաճառասեղան, 75 վրան, 100 կշեռք։
Կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե որ մարզը և որ համայնքն է ներկայացնում ֆերմերը՝ խուսափելու համար վերավաճառողներից։