Հայաստանում, ընդհանուր վերցրած, պիլոտային ծրագրով այս տարի վաճառվել է 1546 գյուղապահովագրական պայմանագիր: «Ցուրտ-կարկուտից տուժած շահառուներն արդեն սկսել են դիմել փոխհատուցման համար։ Եղել է 130 դիմում, որոնցից 80-ը արդեն փոխհատուցվել է։ Փոխհատուցումը տրամադրվում է ինչպես գարնանային ցրտահարության, այնպես էլ կարկուտ և հրդեհ ռիսկի համար»,- նշում է գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և ավելացնում՝ «Եղանակի ռիսկերից ազատվելու տարբերակը գյուղացիներին կարծես գոհացնում է։ Նախատեսում ենք, որ 2021թ․-ին նաև կարտոֆիլը և սալորը կընդգրկենք»։