Վերջին 6 ամսում պետական աջակցության տարբեր ծրագրերով գյուղոլորտին տրամադրվել է 28 միլիարդ դրամի աջակցություն։ Գյուղմթերք վերամշակողները օգտվել են պետական աջակցության ծրագրով տրամադրվող ֆինանսական աջակցությունից։Շատ են եղել նաեւ գյուղաջակցության լիզինգի ծրագրից օգտվողները։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի խոսքով «Կառավարության կողմից առաջարկվող գյուղատնտեսության ոլորտին առնչվող ծրագրերն անհամեմատ ավելի գրավիչ են եւ այդ է նաեւ պատճառը, որ նույնիսկ ստեղծված դժվարություններով, մարդիկ ներդրումներ են կատարում՝ ապահովելով ոլորտի զարգացումը»։