Երրորդ երկրներից ներկրվող մոտ 600 անուն ապրանքի մաքսատուրքը ևս մեկ տարի կմնա անփոփոխ: Հնարավոր թանկացումը հետաձգվել է ԵԱՏՄ-ի հետ քննարկումների արդյունքում։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ներկայացնելով Հայաստանի համար մի շարք կարևոր ապրանքատեսակները, որոնց ներկրման արտոնյալ մաքսային պայմանները կշարունակեն գործել ևս մեկ տարի, նշում է. «Այդ ապրանքները խմբավորում են պարենային ապահովածության, և գյուղատնտեսական և արդյունաբերական նշանակության ապրանքների»:
Արտոնյալ պայմաններով ներմուծվող ապրանքների շարքում չեն ընդգրկվել փոխադրամիջոցները: Փոխարենը ցանկում են պարենային ապրանքներ, որոնց դրույքաչափի բարձրացումը կազդեր յուրաքանչյուր քաղաքացու դրամապանակի վրա: