Օդային կարգոն կօգնի հայկական ապրանքը նոր շուկաներ հասցնել. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Ռադիոլուրի հյուրասրահ» հաղորդման հյուրն է
Արման Խոջոյանն անդրադարձել է համավարակի պայմաններում գյուղոլորտին տրամադրվող օժանդակության ծրագրերին ու դրանց արդյունավետությանը, բերքահավաքին եւ արտահանմանը՝ նշելով, որ հունիսի 20-ի դրությամբ արտահանվել է 1250 տոննա ծիրան և 2050 տոննա կեռաս: Սահմանային դժվարությունների դեպքում չարտահանված բերքն իրացվել է հայկական շուկայում: