ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն անդրադառնում է «Անասնաբուժության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին: Փոփոխությունից հետո մասնավոր ծառայություններ մատուցող անասնաբույժները կլիցենզավորվեն:
«Լիցենզավորված անասնաբույժը նաև անվտանգ սննդի երաշխավորն է. Հակաբիոտիկներ չպարունակող, անվտանգ կաթի, մսի վաճառքը հնարավոր կլինի վերահսկել լիցնենզավորված անասնաբույժների միջոցով»,- նշում է նա: