ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակներում Ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետի ծառայությունների ձեռքբերման հրավեր

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝ P133705
Վարկի համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ Ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ
Հղման համարը՝  SOE-12-20  /ըստ Գնումների պլանի/
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել ՀԳՌԿՄ2 ծրագրի իրականացմանը և Ծրագրի թիմին` ապահովելու Ծրագրի գործունեության սահուն աշխատանքը: ՀԳՌԿՄ2 ծրագրի գնահատման և մոնիտորինգի մասնագետը պատասխանատու կլինի Ծրագրի գործունեության և Ծրագրի մակարդակում հաշվետվողականության ընդհանուր մոնիտորինգի համար:  

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

  1. կառավարել աշխատանքների կատարման մոնիտորինգի շրջանակը հստակ նպատակներով, արդյունքներով, ներդրումներով, գործընթացներով, ցուցանիշներով, տվյալների կարիքներով և աղբյուրներով, ինչպես նաև զեկուցող ձևաչափերով և հաճախականությամբ` արդյունավետ մոնիտորինգի անցկացման, հաշվետվության և լրամշակման գործընթացի նպատակով,
  2. հավաքագրել պարբերական տվյալներ և տեղեկություններ նախնական տվյալների վերաբերյալ` Ծրագրի ընդհանուր առաջընթացը գնահատելու և հաշվետվություն ներկայացնելու համար,
  3. սերտորեն համագործակցել Ծրագրի կառավարման տեղեկատվական համակարգում (ԿՏՀ) տվյալներ մուտքագրող Ծրագրի պատասխանատու աշխատակազմի հետ` տվյալների ճշգրիտ մուտքագրումը և լրամշակումը ապահովելու համար,
  4. վերահսկել և ապահովել լրամշակված ԿՏՀ-ի աշխատանքը,
  5. ուսումնասիրել կառավարման տեղեկատվական համակարգը և համաձայնել անհրաժեշտ փոփոխությունների կամ ռեսուրսների շուրջ` ապահովելով տվյալների որակի և քանակի պահանջների բավարարումը,
  6. մոնիտորինգի ենթարկել և հետևել շահագրգիռ կառույցների հետ տարբեր առաջարկների, հանդիպումների, հաշվետվությունների, աշխատանքային փաստաթղթերի առաջընթացին,
  7. առանձնացնել հիմնական խնդիրները, Ծրագրից քաղած դասերը և լավագույն գործելակերպերը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել ուսումնասիրություն և փաստաթղթային ձևակերպում,
  8. ըստ անհրաժեշտության Ծրագրի պահանջներին համապատասխան  առաջարկել լրամշակումներ մոնիտորինգի գործողությունների վերաբերյալ` խորհրդակցելով Ծրագրի ղեկավարի և ՀԲ աշխատանքային թիմի հետ,
  9. ուսումնասիրել առկա տվյալների աղբյուրների որակը, դրանց հավաքագրման մեթոդները և այն աստիճանը, որով կտրամադրվեն ելակետային որակյալ տվյալներ միջնաժամկետ և ավարտական գնահատումների համար,
  10. ուսումնասիրել փաստաթղթերի նախագծերը և անհրաժեշտության դեպքում տրամադրել մեկնաբանություններ` ապահովելով մոնիտորինգի պահանջների համապատասխանությունը կառավարման կարիքների հետ,
  11. նախագծել և կազմակերպել ելակետային հետազոտություններ և դրանց հիման վրա հետևողական հարցումներ,
  12. կազմակերպել տվյալների հավաքում աշխատանքների կատարման առանցքային արդյունքների և ազդեցության ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով,
  13. պատրաստել անհրաժեշտ կանոնավոր հաշվետվություններ Ծրագրի առաջընթացի վերաբերյալ,
  14. թարմացնել ծրագրի կատարողականության ցուցանիշները` հիմնվելով Ծրագրի արդյունքների շրջանակի վրա,
  15. պատրաստել այլ հաշվետվություններ` ըստ անհրաժեշտության:
     

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

  • Բարձրագույն կրթություն Տնտեսագիտության, Իրավագիտության կամ համայնքային զարգացմանն առնչվող ոլորտում;
  • Զարգացման ծրագրերի կառավարման և գնահատման պրակտիկ փորձ;
  • Մոնիտորինգի և գնահատման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
  • Տարբեր մակարդակներում համագործակցության փորձ և հմտություններ;
  • Անգլերեն և հայերեն լեզուների՝ աշխատանքային մակարդակի իմացություն
  • Համակարգչային գրագիտություն;
  • Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Կարճ ցուցակում ընդգրկվելու փուլին խորհրդատուները չեն գնահատվելու:

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեով:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2020թ. մայիսի 11-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00