Կորոնավիրուսի պատճառով խնդիրների բախված գործարարների համար Էկոնոմիկայի նախարարությունն ու գործարարության աջակցման գրասենյակը Քոուչինգի նոր ծրագիր են սկսում: 55 անհատ խորհրդատուներ և կազմակերպություններ իրենց մասնագետներով պատրաստ են անվճար խորհրդատվություն տրամադրել ինչպես փոքր ու միջին բիզնեսին, այնպես էլ խոշորին, եթե ունեն դրա կարիքը: