Ծիրան և խաղող մշակողները տարեսկզբին հնարավորություն ստացան ապահովագրել իրենց բերքը գարնանային ցրտահարությունից։ Հիմա տեսնում են դրա առաջին արդյունքը։ Ցրտահարությունից տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, շուտով արդեն փոխհատուցման հերթն է։ Թե ինչքան կկազմի գումարը, պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։