Մեկուսացվածների կարատինը լավ պայմաններում կազմակերպելու համար կառավարությունը գործակցում է առաջատար հյուրանոցների և սննդի ցանցերի հետ։ Այսպիսով զբոսաշրջության ոլորտում գործունեությունը դադարեցրած ընկերությունները նաև եկամուտ են ստանում, աշխատավարձ վճարում, իսկ պետությունը հսկում է, որ մեկուսացած քաղաքացիները լավագույն պայմաններում անցկացնեն իրենց կյանքի այս բարդ շրջանը։