Հարգելի քաղաքացիներ, սիրելի բարեկամներ
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը:
Էլեկտրոնային տարբերակով դիմումը կամ գրությունը դուք կարող եք ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Քարտուղարության էլեկտրոնային փոստի հասցեով՝ secretariat@mineconomy.am կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/e-letter` լրացնելով պարտադիր դաշտերը:
Դիմումը պետք է լինի ստորագրված և պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն և/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:
Դիմումների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Քարտուղարություն՝ 011 597 206 հեռախոսահամարով:
Մաղթում ենք ձեզ առողջություն։