Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 23-Ղ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 23-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ (ք. Երևան, Տերյան 89) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 11-ից մինչև 2020 թվականի մարտի 20-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 459 011 (չորս հարյուր հիսունինը հազար տասնմեկ) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 4-7, 13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88-93, 103, 106, 109, 110, 124, 125, 129, 142, 146-153, 159, 160, հղումը
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 2-4, 6, 7, 9-12, 15-24, 27, 28, 30, 33, 34, 36, 38, 39, հղումը
• «Հանրային ծառայության մասին» օրենք. 5-րդ գլուխ, հղումը
• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-10, 12-16, 19, 20, 22, 23, հղումը
• «Գանձապետական համակարգի մասին» օրենք. հոդվածներ՝ 8-10, 16-18. հղումը
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89, հեռախոսահամար՝ 010 52 02 64, էլեկտրոնային փոստի հասցե՝ karine.gevorgyan@cso.gov.am):