ՆՁԱԿ-ը հայտարարում է մրցույթ Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի գլխավոր մասնագետի թափուր տեղի համար

 

Աշխատանքային պարտականություններ

  • Նորարարական  բիզնես նախագծերի առևտրայնացման ուղեկցման ռազմավարության մշակում։
  • Անհրաժեշտ հետազոտությունների և ուսումնասիրությունների խնդիրների ու ուղղությունների սահմանում,անհրաժեշտության դեպքում  համապատասխան փորձաքննությունների կազմակերպման համար հարցադրումների ձևակերպում։
  • Մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացման հնարավոր տարբերակների մշակում, սպառման շուկաների ընտրություն, նախագծերի  իրականացման համար անհրաժեշտ նյութական ու ֆինանսական ռեսուրսների սահմանում և հիմնավորում, ներդրումային նախագծերի կազմում։
  • Պոտենցիալ գործընկերների և շահառուների որոնում, բանակցությունների և նամակագրության վարում, հանդիպումների կազմակերպում։
  • Մասնակցություն համագործակցության հուշագրերի, համաձայնագրերի և պայմանագրերի մշակման աշխատանքներին։
  • Ըստ անհրաժեշտության, ինովացիոն նախագծերի շնորհանդեսների պլանավորման, համակարգման և կազմակերպման աշխատանքների իրականացում։
  • Պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:

 

Պահանջվող գիտելիքներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավագիտության, բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
  • Կռնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի, նախագծերի համակարգման կամ կառավարման ոլորտներում։
  • Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ինովացիոն, ձեռնարկատիրական, ներդրումային, մտավոր սեփականության ոլորտների ՀՀ իրավական ակտերի իմացություն)։
  • Աշխատանքի կազմակերպման և համակարգման անհրաժեշտ հմտություններ։
  • Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմորոշվելու ունակություն։
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
  • Համակարգչի գերազանց իմացություն։
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, նախաձեռնողականություն, աշխատասիրություն։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։

 

Դիմելու գործընթաց

Ինքնակենսագրականը (CV-ն) անհրաժեշտ է ուղարկել info@innovcentre.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագիր դաշտում նշելով «գլխավոր  մասնագետ» հաստիքի անվանումը։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 06․04․2020թ․

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 238 029։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00