Վայոց ձորի մարզում խաղողի գինեմետ սորտերի այգետարածքներն ընդլայնելու նպատակով վերհանել և ուսումնասիրել է շուրջ 7000 հա հողատարածք, որից առանձնացվել է խաղողի այգիների հիմնման համար ներուժ ունեցող 500 հա հողատարածք։
Մշակվել են վերհանված տարածքների քարտեզները և անձնագրերը, որոնց աշխարհագրական և տառաթվային առավել կարևոր բնութագրիչները կամփոփվեն համապատասխան տվյալների բազայում։
Այս ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին իրականացնելու առավել արդյունավետ ներդրումային քաղաքականություն և խթանել նոր այգետնկումները։