Ծրագրի ղեկավարի ընտրության հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր/ՀԲ-կողմից ֆինանսավորվող «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագիր / ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր
Ծրագրի համարը՝  P158359
Վարկի/Փոխառության/ Դրամաշնորհի համարը՝ Դրամաշնորհ No. TF0A4449
Նշանակման անվանումը՝ Ծրագրի ազգային ղեկավար (Խորհրդատու)
Հղման համարը՝  PHRD-C-2-2/4  /ըստ Գնումների պլանի/
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է դրամաշնորհ «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագրի (PHRD) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի ազգային ղեկավարի՝ տեղական փորձագետի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է իրականացնել ծրագրի կառավարումը ծրագրի կառավարման փաստաթղթերին համպատասխան:   

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝  

Ծրագրի ընդհանուր կառավարում, մոնիթորինգ և հաշվետվություններ

  1. Ծրագրի ընդհանուր կառավարում և համակարգում` համագործակցելով Պատվիրատուի, Ծրագրի շահառուների, շահագրգիռ գործակալությունների և Համաշխարհային Բանկի հետ;
  2. Ծրագրի արդյունավետ և ճկուն համակարգում` համաձայն Ծրագրի գործառնական ձեռնարկի, Գործողությունների ծրագրի, բյուջեի և գնումների ծրագրի;
  3. Իրական առաջընթացը և ծրագրավորումը արտացոլելու համար Գործողությունների ծրագրի և արդյունքների շրջանակի տվյալների թարմացում, ինչպես նաև Պատվիրատուին ցանկացած փոփոխության ներկայացում;
  4. Հիմնական ցուցանիշների առաջընթացի, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների նախապատրաստում և ժամանակին ներկայացում Պատվիրատուին;
  5. Ծրագրի գործունեության մոնիթորինգ` թիրախների իրականացումն ապահովելու նպատակով, ցանկացած էական տատանումները ժամանակին նկատելը, վերջնական Ծրագրի համար տեղեկատվություն տրամադրելը և վերջնական հաշվետվություն ներկայացնելը;
  6. Հանդիպումների կազմակերպում Պատվիրատուի և շահագրգիռ կողմերի հետ, օր.` Էկոնոմիկայի նախարարության հետ` Ծրագրերի գործունեության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
    Պայմանագրերի կառավարում
  7. Միջազգային և ազգային փորձագետների համար նախապատրաստել Գործունեության շրջանակ` նախատեսված գնումների պլանով, որում ներառված են Ծրագրի փորձագետների և Համաշխարհային Բանկի թիմի կողմից տրամադրված համապատասխան նյութերը, և մասնակցել յուրաքանչյուր պաշտոնի համար որակյալ թեկնածուի ընտրությանը,
  8. Համակարգել Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության աշխատակիցների և փորձագետների գործունեությունը` ապահովելով անհրաժեշտ կարգավորման աշխատանքների կատարումը, ինչպես նաև առաքելությունների և պաշտոնական հանդիպումների մասին նախապես ծանուցումը;
  9. Աջակցել Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությանը` Ծրագրի շրջանակներում մատակարարման և սպասարկման պայմանագրերի պատշաճ իրականացումն ապահովելու գործում, ներառյալ Ծրագրի փորձագետների աշխատանքի և հաշվետվությունների ժամանակին տրամադրումը, տեղեկատվական համակարգերի սարքավորումների և այլ գնված ապրանքների որակը և համապատասխանելիությունը, միջազգային և ազգային տվյալների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ փորձագետների տեխնիկական հմտությունների շրջանակի մշակումը:
  10. Արտաքին համակարգում և տեղեկատվության տարածում, այլ գործառույթներ
  11. Աջակցություն Ծրագրի շահառու գործակալություններին` արդյունավետ համակարգում և համագործակցություն իրականացնելու համար՝ մասնավորապես տեղեկատվության կանոնավոր փոխանակման միջոցով;
  12. Ծրագրի մասին տեղեկատվության տարածում արտաքին շահառուներին,
  13. Պատվիրատուի կողմից նախատեսված Ծրագրի իրականացմանը վերաբերող այլ պարտականությունների իրականացում: Մանրամասն տեղեկությունները ներկայացված են կից Տեխնիկական առաջադրանքում:

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2020թ. փետրվարից մինչև 2020թ.-ի մայիսը( ծրագրի հնարավոր երկարացմամբ):

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ որակավորումները.

Հիմնական որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության, գյուղատնտեսական տնտեսագիտության, տնտեսագիտության կամ հարակից բնագավառներում;
  • Կարողություն բարձր մակարդակով աշխատելու գործընկերների մեծ շրջանակի հետ՝ ներառյալ կառավարական գործակալությունները և դոնորները;\
  • Տարածաշրջանում գյուղատնտեսության, գյուղի զարգացման և այլ հարակից ոլորտներում ծրագրերի կառավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝  ներառյալ ղեկավարվող ծրագրի բյուջեի կազմումը և հաշվետվողականությունը;
  • Հայաստանի կառավարական կառույցների և  ընթացակարգերի լավ իմացություն, կառավարությունում կամ կառավարության հետ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
  • Հանրային կառավարման ոլորտում կամ դրա հետ աշխատանքային փորձ;
  • Հաշվետվություններ գրելու, վերլուծություններ և պրեզենտացիաներ կազմելու ունակություններ;ղեկավարման, հաղորդակցման և դյուրացման ունակություններ;
  • Հայերենի ազատ տիրապետում և անգլերենի բանավոր, կարդալու և գրելու գերազանց կարողություն;
  • Գրասենյակային սարքավորումների օգտագործման ունակություն։

Նախընտրելի որակավորումները՝

Կարողությունների հզորացման ծրագրերի իրականացման կամ ապացույցների վրա հիմնված քաղաքականության բնագավոռւմ ուսուցման տրամադրման փորձ;
Տվյալների և տեղեկատվական համակարգերի բնագավառում փորձ։

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից/հունվար 2011թ./վերանայված հուլիս 2014թ. («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ (www.worldbank.org/procure):

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Խորհրդատուների ընտրության ուղեցույցի» Բաժին V-ում սահմանված Անհատ խորհրդատուների  ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն:

Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են.
ա/ Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր;
բ/ Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր;
գ/ Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում աշխատանքային օրերին, ժամը՝  10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն ծրագրի գնումների բաժին մինչև 2020թ. փետրվարի 18-ը,  ժամը՝ 17:00-ը, ստորև նշված հասցեով՝
Երևան, Մ. Մկրտչյան փող. 5, 8-րդ հարկ, 832 սենյակ;
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00