Ծրագրի ղեկավարի ընտրության հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր/ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիր/ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝ P133705
Վարկի/Փոխառության համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ Ծրագրի ղեկավարի ծառայություններ
Հղման համարը՝  CARMAC2-CS-20/36  /ըստ Գնումների պլանի/
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով իրականացնել Ծրագրի ղեկավարի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` ապահովել Ծրագրի կառավարման կայունությունը, համապատասխան և բավարար նյութական ու մարդկային ռեսուրսները, Ծրագրի գործունեության արդյունավետ իրականացումը, այդ թվում համակարգի Գյուղատնտեսության Ծրագրերի իրականացման վարչության պետի, նախարարի, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի հետ ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի գործունեությունը։ Ծրագրի ղեկավարը  պետք է պատասխանատու լինի և վերահսկողություն իրականացնի աշխատանքների, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման, ֆինանսների կառավարման և դրամական միջոցների տրամադրման, Համաշխարհային Բանկի անվտանգության քաղաքականության համապատասխանության, մոնիթորինգի և գնահատման, այդ թվում՝ հաշվետվության համար։

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝  

  1. Համակարգել և ղեկավարել Ծրագրի իրականացման աշխատանքները՝ ըստ Ծրագրի գործառնական ձեռնարկի, 1 և 2 բաղադրիչների գործառնական ձեռնարկների, Ֆինանսական կառավարման ձեռնարկի, Ծրագրի աշխատանքային պլանի՝ ներառյալ գնումները, դրամական միջոցների տրամադրումը, համապարփակ աշխատանքների նախապատրաստումը, բյուջեները, կիսամյակային առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ կազմել։
  2. Համակարգել և հետևել Ծրագրի մոնիթորինգի գործընթացին ու վերահսկման գործողություններին, համակարգել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վերահսկողության պահանջները։
  3. Անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալ Ծրագրերի իրականացման վարչությունում, Ծրագրի իրականացման համար  հաստատված պաշտոնների/խորհրդատվությունների համապատասխանության վերաբերյալ, առաջարկել շտկումներ աշխատակազմում/խորհրդատվական գրասենյակներում  և ստանալ նախարարության ու Համաշխարհային բանկի թույլտվությունը այդ կարգավորումների համար:
  4. Մոնիթորինգի ենթարկել և գնահատել Ծրագրի թիմի անձնակազմի աշխատանքային գործունեությունը, տեղյակ պահել անձնակազմին մոնիթորինգի և գնահատման արդյունքների մասին, անհամապատասխան և ոչ պատշաճ աշխատանքային գործունեության դեպքում մասնակցել  ներգրավված անձնակազմի հետ  իրավիճակի կարգավորման գործողություններին:
  5. Ստուգել Ծրագրի թիմի անձնակազմի գնահատումը և բացահայտել արտասահմանյան կրթաթոշակներին և ուսումնական տուրերին համապատասխան մասնագիտական հետաքրքրությունների ու վերապատրաստման կարիքների ոլորտները: Համագործակցելով Ծրագրի անձնակազմի հետ՝ մշակել և իրականացնել մասնագիտական զարգացման ծրագրեր, այդ թվում՝ աշխատակազմի համար կարճաժամկետ վերապատրաստում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ պլանավորման և կազմակերպչական հմտություններ, գնումներ՝ ըստ  Համաշխարհային բանկի ուղեցույցի, Համաշխարհային բանկի կողմից վարկերի տրամադրման ընթացակարգեր և այլ անհրաժեշտ բնագավառներում:
  6. Վերահսկել ընտրվող և ձեռք բերվող  կարճաժամկետ և երկարաժամկետ տեխնիկական աջակցության նույնականացումը Ծրագրի իրականացման համար, այդ թվում ներառել աշխատանքային գործունեության շրջանակները, ընտրված ցուցակները, ինչպես նաև նման աջակցության ակիտիվ վերահսկումը:
  7. Վերանայել և վերստուգել Ծրագրի իրականացման ընդհանուր նախագիծը Ծրագրի թիմի ակտիվ  մասնակցությամբ, պլանավորմամբ, վերանայմամբ և համաձայնեցմամբ:
  8. Ծրագրի թիմի ակտիվ  մասնակցությամբ, պլանավորմամբ, վերանայմամբ և համաձայնեցմամբ մշակել և պահպանել/վերանայել Ծրագրի իրականացման համար ստանդարտացված գործառնական ընթացակարգերի իրականացումը՝ ներառյալ Նախարարության և Ծրագիրը ղեկավարող հանձնաժողովի հետ համակարգումը, գնումները, ֆինանսական կառավարումը և դրամական միջոցների տրամադրումը, մոնիթորինգը և գնահատումը, զեկուցումը և հաշվառումը:
  9. Համակարգել Ծրագրի իրականացման գործընթացը և Ծրագրի թիմի գործողությունները Նախարարության առանցքային անձնակազմի հետ՝ ապահովելու
    * աշխատանքային ծրագրերի և գործողությունների պլանավորումը, իրականացումը ղեկավարելու համար անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության առկայությունը,
    * աջակցություն՝ անդրադառնալով և լուծելով խնդիրները, որոնք կարող են առաջանալ բաղադրիչների շրջանակներում Ծրագրի իրականացման ընթացքում
    * հստակ ժամանակին գնումների, դրամական միջոցների տրամադրումը, մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության առկայություն։
  10. Ապահովել Համաշխարհային բանկի ուղեցույցերին և ընթացակարգերին համապատասխան ձեռքբերված աշխատանքների, ապրանքների և ծառայությունների պայմանագրերի պատշաճ կառավարումը։
  11. Գնումների համար միջոցառումների մշակմանն ուղղված բաղադրիչներին աջակցություն տրամադրել, այդ թվում՝ աշխատանքների և ապրանքների տեխնիկական բնութագրերի նախպատրաստում, խորհրդատուի և վերապատրաստման ծառայությունների համար գործունեության շրջանակների նախագծերի մշակում, գնումների գործընթացի պլանավորում,
    * գնումների խորհրդատուի հետ համատեղ համագործակցել հնարավորմատակարարների հետ Ծրագրի կարգավիճակի և ընթացիկ կամ պլանավորված գնումների շուրջ։
  12. Մոնիթորինգ իրականացնել և աշխատելով Ծրագրի թիմի հետ՝ բարելավել Ծրագրի գնումների  ղեկավարումը, ֆինանսական կառավարումը և դրամական միջոցների տրամադրումը և պայմանագրային կառավարման համակարգերը։
  13. Համաործակցել Ծրագրի թիմի հետ՝ Ծրագրի համար նախապատրաստել և ներկայացնել հերթական և նպատակային առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ՝ ՎԶՄԲ-ի ձևաչափին համապատասխան։
  14. Համագործակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության  այլ գերատեսչությունների հետ և Նախարարության մյուս նախագծերի շրջանակներում՝ ապահովելու կոորդինացումը Ծրագրի կառուցվածքի և նպատակների իրականացման համար։
  15. ՀՀ կառավարության  խնդրանքով ներկայացնել Ծրագիրը Հայաստանում՝ հանրային ֆորումներում և միջազգային հարթակներում։
  16. Ձեռք բերել և համակարգել համապատասխան հարմարություններ, սարքավորումներ և այլ ռեսուրսներ Ծրագրի արդյունավետ իրականացման և պարտականությունների կատարման  համար։
  17. Արդյունավետ հաղորդակցվել Նախարարի հետ Ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ, այդ թվում՝ Ծրագրի իրականացման հետ կապված ցանկացած խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են ծագել։
  18. Ծրագրի իրականացման հետ կապված հանդես գալ որպես հիմնական կոնտակտային անձ Նախարարության և ՎԶՄԲ-ի միջև։
  19. Պատրաստվել, մասնակցել և գործողություններ ձեռնարկել՝ հիմնվելով Համաշխարհային բանկի վերահսկողության առաքելությունների վրա, ներառյալ Երևանում Համաշխարհային բանկի գրասենյակի հետ համագործակցությունը։
  20. Կատարել այլ պարտականություններ ՀԳՌԿՄ- 2 ծրագրի շրջանակներում։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

  1. Մագիստրոսի աստիճան կամ դրա համարժեքը գյուղատնտեսության, տնտեսագիտության, ճարտարագիտության, հանրային կառավարման կամ այլ առնչվող ոլորտներում
  2. Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ լայն իմացություն
  3. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսության ոլորտում՝ ապացուցված ծրագրերի ղեկավարման փորձով (նախընտրելի է Համաշխարհային բանկի կամ այլ դոնորների կողմից ֆինանսավորված ծրագրերով)
  4. Ապացուցված կազմակերպչական և վարչական հմտություններ, ծրագրային բարդ խնդիրները լուծելու և մարդկային ռեսուրսները կառավարելու ունակություն
  5. Բազմազան հանձնարարականների ուղղությամբ միաժամանակ աշխատելու ունակություն և սեղմ ժամանակացույցով աշխատելու պատրաստակամություն
  6. Հայերենի գերազանց իմացություն (և՛ գրավոր, և՛ բանավոր), անգլերենի լավ իմացություն
  7. Լավ միջանձնային հմտություններ, թիմային աշխատանք և խնդիրները լուծելու հմտություններ
  8. Համակարգչային գրագիտություն, գերադասելի է կառավարման տեղեկատվական համակարգերում, տեքստերի մշակում և էլեկտրոնային աղյուսակների ծրագրային ապահովում
  9. Հաղորդակցման լավ հմտություններ և հաճախակի ճանապարհորդելու  պատրաստակամություն
  10. Համագործակցել կառավարությունում, ՎԶՄԲ-ում և միջազգային (հատկապես դոնոր) հանրությունում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

 

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն մինչև 2020թ. փետրվարի 18-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Երևան, Մհեր Մկրտչյան փող. 2, 8-րդ հարկ, 832 սենյակ;
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00