Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.5-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ներքին մրցույթ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը  հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.5-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.5-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.5-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),

3. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,

5. զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 3-ից մինչև 2020 թվականի փետրվարի 12-ը ներառյալ: Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 3-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հարկ 9-րդ, Փոքր դահլիճ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հարկ 9-րդ, Փոքր դահլիճ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Էսսեի կազմում» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 5, 8, 15, 27, 40, 44, 48, 64, 73, 180, 124, 127, 135, հղումը
  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 6, 10, 20, 21, 22, 36, հղումը
  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 6, 7, 9, 12, 15, 29, հղումը
  • «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 5, 6, 9, 10, հղումը
  • «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 6, 7, 9, 10, 11, հղումը
  • «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 5, 6, հղումը
  • «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք․ հոդված՝ 4, հղումը
  • ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշում, հղումը
  • ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշում, հղումը
  • ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշում, հղումը
  • ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 499-Ն որոշում, հղումը
  • ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ եվ հայաստանի հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-L որոշում, հղումը
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

  • «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը
  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
  • «Որոշումների կայացում» կոմպետենցիա,  հղումը

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ lbaghdasaryan@mineconomy.am):

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00