Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

 

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր
Ծրագրի համարը՝  P158359
Վարկի/Փոխառության/
Դրամաշնորհի համարը՝ Դրամաշնորհ No. TF0A4449
Նշանակման անվանումը՝ Ծրագրի ազգային քարտուղարի (Խորհրդատու)
Հղման համարը՝  PHRD-C-2-2/3  /ըստ Գնումների պլանի/

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է դրամաշնորհ «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագրի (PHRD) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի ազգային քարտուղարի՝ տեղական փորձագետի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել ծրագրի իրականացմանը և աջակցել ծրագրի ազգային ղեկավարին ապահովել գործընթացների սահուն ընթացքը.   

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

  1. Աջակցում ծրագրի ազգային ղեկավարին իր պարտականությունների կատարման ընթացքում, ներառյալ բյուջետավորման, ֆինանսական հսկողության, հաշվառման, հաշվետվության և համապատասխանության գործընթացին Ծրագրի ղեկավար կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի հետ,
  2. Ծրագրի գրասենյակի կառավարումը և դրա աշխատանքների պատշաճ ապահովումը,
  3. Աջակցում այցելող մասնագետներին հանդիպումների, փոխադրումների, թարգմանությունների և մեկնաբանությունների կազմակերպման գործընթացում,
  4. Թարգմանություն ֆորմալ և առարկայական հանդիպումների ընթացքում, երբ մասնագիտական թարգմանություն չի իրականացվել, որպեսզի ամբողջ ծրագրի թիմը միշտ կարողանա արդյունավետ հաղորդակցվել շահագրգիռ կողմերի հետ,
  5. Աջակցել ծրագրային միջոցառումների պլանավորման և իրականացմանը և տեղեկատվության տարածմանը,
  6. Աջակցել Ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումներին և այլ հանդիպումներին՝ համաձայնեցված Ծրագրի ազգային ղեկավարի հետ, ներառյալ օրակարգի նախապատրաստումը, գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելը, արձանագրություններ և շրջաբերականներ կազմելը,
  7. Ծրագրի ազգային ղեկավարի հանձնարարությամբ՝ Ծրագրի իրականացմանը վերաբերող այլ պարտականությունների կատարում:

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2020թ.-ի հունվաիից մինչև 2020թ.-ի մայիսը, ծրագրի հնարավոր երկարացումով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ որակավորումները. Հիմնական որակավորումները՝ Գյուղատնտեսության, տնտեսագիտության, հանրային կառավարան կամ հարակից բնագավառներում բարձրագույն կրթություն, անգլերենի լավ իմացություն (տեխնիկական վերապատրաստման դեպքում) կամ համապատասխան տեխնիկական փորձ (լեզվի հմտությունների դեպքում); Հաղորդակցման և կազմակերպչական լավ հմտություններ, այդ թվում, տարբեր երկրներից փորձագետների հետ աշխատելու ունակություն և փոփոխվող իրավիճակներին արագ հարմարվելու ունակություն; ՀՀ պետական կառույցների և ընթացակարգերի լավ իմացություն, պետական կառույցներում կամ կառույցների հետ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ; Հայերենի լավ իմացություն, բանավոր և գրավոր անգլերենի իմացություն, այդ թվում փաստաթղթերի թարգմանություն, ինչպես նաև հանդիպումների ընթացքում թարգմանություն; Գրասենյակային սարքավորումների հետ աշխատելու ունակություն; Ֆինանսական գրառումներ և Ծրագրին կամ համանման կազմակերպություններին վերաբերող  գրառումներ կատարելու փորձ: Նախընտրելի որակավորումները՝ Դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձ; Հանրային կառավարման բնագավառում  աշխատանքային փորձ։

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից/հունվար 2011թ./վերանայված հուլիս 2014թ. («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ (www.worldbank.org/procure):

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Խորհրդատուների ընտրության ուղեցույցի» Բաժին V-ում սահմանված Անհատ խորհրդատուների  ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն: Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են. ա/ Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր, բ/ Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր, գ/ Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն ծրագրի գնումների բաժին մինչև 2020թ. հունվարի 13-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:

Երևան, Մհեր Մկրտչյան 5, 8-րդ հարկ, 832 սենյակ;
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am, khojoyan@gmail.com

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00