էկոնոմիկայի նախարարության քարտուղարության ընդհանուր փաստաթղթաշրջանառության բաժնի ավագ մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

էկոնոմիկայի նախարարության քարտուղարության ընդհանուր փաստաթղթաշրջանառության բաժնի ավագ մասնագետ  (ծածկագիրը՝ 23-33.6-Մ4-1)

 

Մասնակցում է Նախարարության և Նախարարության Զբոսաշրջության կոմիտեի  մտից փաստաթղթերի գրանցմանը, իրականացնում է նախարարություն ստացված ամենօրյա փոստի նշագրումը, ինչպես նաև քաղաքացիների կողմից uտացված դիմումների, առաջարկությունների և բողոքների գրանցումը և ծանուցումը։

Բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ  էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծրագրի կատարելագործման վերաբերյալ։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

-  բարձրագույն կրթու­թյուն,

- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բանագավառում՝ երկու տարվա աշխատանքային ստաժ։

-  գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝  150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողի աշխատանքի վերադառնալը՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքուն կարող է անցկացվել հարցազրույց:

 

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),կամ աշխատանքային ստաժը հաստատող տեղեկանք,

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

•  անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00