ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ընտրության բաց մրցույթ

Նշված  պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն.
  • հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
  • պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև՝

  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • գունավոր լուսանկար,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
  • տեղեկանք` մշտական բնակության վայրից,
  • հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
  • բնութագիր` վերջին աշխատավայրից ( եթե կազմակերպությունը չի լուծարվել),
  • արական սեռի անձինք`  նաև զինվորական գրքույկի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
  • անձնագրի պատճենը:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն  օր, ժամը  10:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 23.12.2019թ.:

 

Մրցույթը կանցկացվի 25.12.2019թ. ժամը 11.00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն /ք. Երևան, Մ. Մկրտչյան 5,  հեռ. 011-597-196, ներքին` 196/:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00