«Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում

Նոյեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովը։ Այն նվիրված է արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրներին:

«Անտիկոնտրաֆակտ 2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ»  միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:

«Անտիկոնտրաֆակտ» համաժողովը դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում քննարկումների առանցքային հարթակ, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և այլ պետական մարմինների ներկայացուցիչները, խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները, տվյալ ոլորտի առաջատար միջազգային փորձագետները, գիտության ոլորտի և հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն քննարկելու արդյունաբերական արտադրանքի, այդ թվում նաև կեղծված, ապօրինի շրջանառությունից շուկաների պաշտպանության, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ապահովման խնդիրները,  ինչպես նաև կառուցողական երկխոսություն վարելու և մշակելու համատեղ որոշումներ՝ ապրանքների և ծառայությունների քաղաքակիրթ շուկա ձևավորելու համար:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է հարցերի լայն շրջանակի քննարկում։

Համաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ նախարարությունների և այլ պետական մարմինների, ապրանքարտադրողների և սպառողների միավորումների ներկայացուցիչներ, մասնագիտացված ոլորտների փորձագետներ, մասնագիտական ​​համայնքների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլն:

 

«Անտիկոնտրաֆակտ-2019» VII միջազգային համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։

Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00