Աշխատանքային պարտականություններ
1. իրականացնել անասնաբուծության իրավիճակի վերլուծությունների, խնդիրների վեր հանումը, գնահատումների ու կանխատեսումների, զարգացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների մշակումը և իրականացման ընթացքը,
2. իրականացնել Վարչության անասնաբուծության ոլորտի գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթեր նախապատրաստումը, ինչպես նաև աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը,
3. իրականացնել անասնաբուծության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը,
4. իրականացնել անասնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացվող ծրագրերի ընթացքի ուսումնասիրություն,
5. իրականացնել անասնաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվություն,
6. իրականացնել անասնաբուծական տնտեսությունների վերաբերյալ ստացված տվյալների ամփոփման, վերլուծության աշխատանքները, բարձրացնում է ծառացած խնդիրները և առաջարկություն է ներկայացնում դրանց լուծման համար,
7. իրականացնել հանրապետությունում անասնաբուծական մթերքների ծավալների կանխատեսումը, փաստացի տվյալների վերլուծությունը և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե եռամսյակային պարբերականությամբ ամփոփ տեղեկագրի ներկայացումը,
8. իրականացնել անասնաբուծության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմման և մեթոդական աջակցության տրամադրումը,
9. իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների քննարկում ու իրավասության սահմաններում բարձրացված հարցերի լուծումն ապահովող առաջարկությունների ներկայացումը,
10. իրականացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտը համակարգող ստորաբաժանումների և ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցությունը,
11. իրականացնել տեղական և արտասահմանյան պետական մարմիններում և կազմակերպություններում անասնաբուծության ոլորտին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցությունը։
Անհրաժեշտ հմտություններ
Լրացուցիչ տեղեկություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00 (հեռ․ 011-52-93-33):
Խնդրում ենք մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը ժամը 17:00-ը Ձեր CV/ինքնակենսագրականներն ուղարկել ստորև նշված հասցեով:
ք․ Երևան, Կառավարական տուն 3
Էլ-փոստ. career.mineconomy@gmail.com