Աշխատանքային պարտականություններ
1. Իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերի, Հայաստանի Հանրապետության ամփոփ հողային հաշվեկշիռների, համայնքների հողերի ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունների, համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի առաջադրանքների նախագծերի, հողային հարաբերությունների հետ առնչվող այլ փաստաթղթերի ու գրությունների քննարկում ու ներկայացնում կարծիքներ։
2. Իրականացնել գյուղատնտեսական հողերի չօգտագործման պատճառների բացահայտում։
3. Իրականացնել գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված իրավական, նորմատիվային փաստաթղթերի մշակման աշխատանքները։
4. Իրականացնել գյուղատնտեսական հողատեսքերի համակարգված դիտարկումների անցկացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման աշխատանքները։
5. Իրականացնել իր գործառույթների շրջանակներում Եվրասիական տնտեսական միությանը և ԱՊՀ անդամակցությամբ պայմանավորված աշխատանքային խմբերի քննարկումներին մասնակցությունը։
Անհրաժեշտ հմտություններ
Լրացուցիչ տեղեկություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00, զանգահարել 011-56-12-35 հեռախոսահամարին։
Խնդրում ենք մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 17:00-ը, Ձեր ինքնակենսագրականներն (CV) ուղարկել հետևյալ հասցեով. ք․Երևան, Կառավարական տուն 3, Էլփոստ` ira-panosyan@mail.ru ։