ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի   վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիրը`  23-32.11-Մ2-4)

1)       իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության աշխատանքները,

2)    իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքները,

3)    իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդում քննարկվող հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման ձևավորումը և ներկայացումը

4)    իրականացնում է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական Միջկառավարական խորհրդի օրակարգերում քննարկվող հարցերի վերաբերյալ նախարարության դիրքորոշման ձևավորումը և ներկայացումը

5)    իրականացնում է Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասով ԵԱՏՄ անդամ  պետությունների միջև քննարկումները կազմակերպումը

6)   ապահովում է եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ միջոցառումների մշակումը և իրականացումը

7)    իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության  շրջանակներում առևտրային քաղաքականության, մասնավորապես՝ երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի, հուշագրերի և դրանցից բխող միջոցառումների մշակումը և իրականացումը,

8)   իրականացնում է արտաքին առևտրի քաղաքականության մշակման և դրա դիտանցման աշխատանքները,

9)   իրականացնում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, նրանց շահերը ներկայացնող միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները,

10) իրականացնում է արտաքին շուկաների ուսումնասիրությունը, վերլուծությունը  և ներկայացնում առաջարկություններ տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության վերաբերյալ,

11)   իրականացնում է ապրանքների ծագման երկիրը որոշման միասնական  քաղաքականության մասով աշխատանքներ,

12)  մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական համագործակցության աշխատանքներին,

13)  իրականացնում է ԱՊՀ համագործակցության շրջանակներում առևտրային քաղաքականության, մասնավորապես՝ «Ազատ առևտրի գոտու մասին»  Պայմանագրից բխող միջոցառումների մշակումը:

14)  իրականացնում է ԱՊՀ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մրցունակ ապրանքների ցանկի մշակումը և տրամադրումը,

15)  իրականացնում է ԱՊՀ համագործակցության շրջանակներում արտադրանքի կա­րևո­րա­գույն ապրանքատե­սակ­­ների արտադրության, սպառման, ներմուծման և արտահանման կան­խա­տե­­սումային ցուցանիշների տրամադրումը:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

-   բարձրագույն կրթու­թյուն,

- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,

-  գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝  212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

•        գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

•        կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

•        աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

•        արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

•        մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

•        անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):

 

 

   

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00