Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն) պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության մասնագետ(ծածկագիրը` 23-32.3-Մ6-1)
1.մասնակցում է պարենային անվտանգության և ագրոբիզնեսի բնագավառներում ընթացող գործընթացների համալիր հետազոտությունների, վերլուծությունների, գնահատումների ու կանխատեսումների աշխատանքներին,
2. մասնակցում է պարենային անվտանգության և ագրոբիզնեսի բնագավառների իրավական ակտերի, զարգացման ռազմավարությունների ու հայեցակարգերի նախագծերի մշակման աշխատանքներին,
3. մասնակցում է հիմնական պարենամթերքների ֆիզիկական և տնտեսական մատչելիության պարբերական գնահատման և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներին,
4. մասնակցում է հանրապետության բնակչության կենսապայմաններին, պարենային մթերքների արտադրությանը, վերամշակմանը, գներին, ապրանքաշրջանառությանը և բնակչության եկամուտներին ու սպառմանը վերաբերող հարցերի վերլուծության աշխատանքներին,
5. մասնակցում է հանրապետությունում բնակչության պարենային ապահովության վիճակի, տեղական շուկայում հիմնական պարենամթերքների պահանջարկի և ինքնաբավության մակարդակի ուսումնասիրությունների և վերլուծությունների աշխատանքներին,
6. մասնակցում է պարենային ապահովության ծրագրերի մշակման աշխատանքներին,
7. մասնակցում է ագրոբիզնեսի ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակման աշխատանքներին,
8. մասնակցում է ագրոպարենային ոլորտի ենթակառուցվածքների իրավիճակի ուսումնասիրության աշխատանքներին,
9. մասնակցում է արտաքին շուկաների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքներին,
10. մասնակցում է ներմուծման և արտահանման վարչարարական ընթացակարգերի ուսումնասիրության աշխատանքներին,
11. մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում կազմակերպվող տոնավաճառների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին ագրոպարենային ոլորտի տնտեսվարողներին իրազեկման աշխատանքներին,
12. մասնակցում է արտահանող ընկերությունների կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների կանխատեսվող ծավալների մասին տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը,
13. մասնակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների քննարկմանը։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 111115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 09:00-ից մինչև 12:30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի սեպտեմբերի 13-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ akharatyan@mineconomy.am/
Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին