Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով` https://reg.eurasianweek.com/:
Սեպտեմբերի 25-ից 27-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի կունենա «Եվրասիական շաբաթ - 2019» չորրորդ միջազգային համաժողովը: Այս տարի այն կանցկացվի «ԵԱՏՄ. համախմբում, զարգացում, ուժ» կարգախոսի ներքո:
Համաժողովի նպատակն է աշխարհին ներկայացնել ԵԱՏՄ երկրների հնարավորություններն ու ներուժը տնտեսությունը միասննաբար ձևավորելու համար: Համաժողովի հարթակը նպաստում է «B2B» ուղիղ կապի ցանցի ստեղծմանը և երրորդ երկրների ընկերությունների՝ որպես պոտենցիալ սպառողների և ներդրողների, ներգրավմանը արտահանմանը միտված մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով:
«Եվրասիական շաբաթ-2019» համաժողովի շրջանակում նախատեսվում է կազմակերպել առավել քան 20 հարթակ: Միջոցառմանը առանձնահատուկ տեղ կզբաղեցնի գյուղատնտեսությանը և սննդի արդյունաբերությանը նվիրված ցուցահանդեսը, որին մասնակցելու համար հրավիրվում են ոչ միայն փորձառու արտադրողները, որոնք պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով, այլ նաև այն ընկերությունները, որոնք դեռևս գործարար լուծումներ են փնտրում։
Այս տարի համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը և փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ և ձորձագետներ: