ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման  վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի ավագ հաշվապահ (ծածկագիրը` 23-33.2-Մ2-5)

1.     Իրականացնում է Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ և Առևտրի Համաշխարհային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պահպանման ծախսերի, ֆինանսավորման, դրանց գծով հաշվապահական հաշվառման մատյաններում գրանցման աշխատանքները.

2.     Իրականացնում է Client-Treasury համակարգի միջոցով բանկային գործարքների մուտքագրում և ձևակերպում ՀԾ հաշվապահական ծրագրում

3.     իրականացնում է Նախարարության արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծախսերի  հաշվարկման, ֆինանսավորման, դրանց և առհաշիվ անձանց գծով հաշվարկների հաշվառման, հաշվապահական հաշվառման մատյաններում գրանցման աշխատանքները.

4.     Իրականացնում է Նախարարության պահեստում առկա ապրանքանյութական արժեքների վիճակի և  շարժի հաշվառումը.

5.    իրականացնում է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից նախարարության ոլորտների զարգացման նպատակով տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համաձայնագրերի ֆինանսական կառավարման աշխատանքները, ֆինանսական կառավարման համակարգի պահպանումը՝ ծրագրերի իրականացման ֆինանսական կառավարման ձեռնարկներով սահմանված դրույթների համաձայն.

6.   իրականացնում է նախարարության ոլորտների աուդիտորական ստուգում չանցած Ծրագրի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և դրանց ներկայացման աշխատանքները՝ Համաշխարհային բանկի համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ, յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 45 օրյա ժամկետում,

7.     իրականացնում է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից նախարարության ոլորտների զարգացման նպատակով տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման ֆինանսական հաշվետվությունների ձևավորման և սահմանված ժամկետներում ներկայացման աշխատանքները լիազոր մարմնին:

8.    կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարություն, բանկեր և այլ կազմակերպություններ է ներկայացնում համապատասխան փաստաթղթեր` պայմանագրեր, արձանագրություններ, հաշվետվություններ, վճարային և այլ փաստաթղթեր.

9.    իրականացնում է հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի, գրանցամատյանների, հաշվետվությունների առօրյա մշակումը, կազմումը, պահպանումը և սահմանված կարգով արխիվացումը.

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

-  բարձրագույն կրթու­թյուն,

- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,

-  գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝  212309 ( երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

•        գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

•        կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

•        աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

•        արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

•        մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

•        անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի օգոստոսի 22-ը:

 ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):

Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00