ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 23-32.10-Մ4-1)

1)     մասնակցում է Եվրոպական Միության հետ առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ աշխատանքների իրականացմանը,

2)    մասնակցում է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» առևտրի և առևտրին առնչվող մասով դրույթների իրականացմանը,

3)    մասնակցում է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» առևտրի և առևտրին առնչվող մասի կիրարկման ճանապարհային քարտեզի իրականացման և դիտանցման հետ կապված աշխատանքներին,

4)    մասնակցում է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ներքո գործող Առևտրի հարցերով կոմիտեի և համապատասխան ենթակոմիտեների նիստերի կազմակերպման, անցկացման, նիստերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման աշխատանքներին,

5)    մասնակցում է Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության շրջանակներում ֆինանսավորման համաձայնագրերի շուրջ բանակցությունների համակարգման, համաձայնագրերի կնքման և վավերացման/հաստատման ընթացակարգերի և համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մշտադիտարկման ու գնահատման աշխատանքներին,

6)   մասնակցում է Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) դիտանցման գործընթացներին առնչվող աշխատանքներին և երկրի զեկույցի պատրաստմանը,

7)    մասնակցում է ԵՄ կողմից տրամադրվող «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում «Գրանցված արտահանողների համակարգի» կիրառմանն ուղղված աշխատանքերին,

8)   մասնակցում է ԵՄ Արևելյան Գործընկերության «Տնտեսական զարգացման և շուկայի հնարավորություններ» պլատֆորմի համակարգման աշխատանքներին,

9)   մասնակցում է ԵՄ Արևելյան Գործընկերության «Տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ» 2-րդ պլատֆորմի ներքո գործող Կառուցվածքային բարեփոխումների, ֆինանսական հատվածի, գյուղատնտեսության և ՓՄՁ-ների, Առևտրի, Թվային շուկաների ներդաշնակեցման պանելների աշխատանքներին,

10) մասնակցում է ԵՄ Արևելյան Գործընկերության «Կապ, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն» 3-րդ պլատֆորմի ներքո գործող Էներգետիկայի, Տրանսպորտի, Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության պանելների աշխատանքներին,

11)   մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության գրասենյակի հետ իրականացվող համագործակցությունից բխող աշխատանքներին, 

12)  մասնակցում է Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հետ համագործակցությունից բխող աշխատանքներին,

13)  մասնակցում է ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող` առևտրային բնույթի օրենսդրական և նորմատիվաիրավական ակտերի, ներառյալ՝ ազատ առևտրի համաձայնագրերի մշակման և կարգավորմանն ուղղված գործունեության մշտադիրտարկմանը/փորձաքննությանը` այն ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի դրույթների հետ համադրման և երկկողմ ձեռք բերված պարտավորությունների հարգելու և ապահովման նպատակով,

14)  մասնակցում է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) ներքո «Գրանցված արտահանողների համակարգ»-ում (REX) գրանցման նպատակով արտահանողներին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, համապատասխան փաստաթղթերի և հայտերի ուսումնասիրության աշխատանքներին,

15)  մասնակցում է ԵԱՏՄ-ում ընթացող ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի ստեղծման գործընթացի մշտադիտարկմանը՝ ապահովելու այդ գործընթացի՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ դրությների և ՀԳԸՀ կիրարկման ճանապարհային քարտեզների հետ համապատասխանելիությունը,

16) մասնակցում է Եվրոպական Միության, Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության, ինչպես նաև դրանց շրջանակներում ծրագրերի իրականացման դիտանցմանը, վերլուծությանը և համապատասխան առաջարկությունների ներկայացմանը,

17)  մասնակցում է ԵՄ Հարևանության ներդրումային պլատֆորմի (NIP), Հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF), Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Գերմանական զարգացման բանկի (KfW), ինչպես նաև եվրոպական այլ ֆինանսական և բանկային կազմակերպությունների հետ համագործակցության իրականացմանը,

18)  մասնակցում է ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակներում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին:

 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

-  բարձրագույն կրթու­թյուն,

- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,

-  գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝  150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում են որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

•        գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

•        կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

•        աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

•        արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

•        մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

•        անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի օգոստոսի 22-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):

Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին

 

   

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00