ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուժության բաժնի պետ (23-32.2-Ղ4-1)

1.      Կազմակերպում  է անասնաբուժության ոլորտի պետական քաղաքականության մշակումը,

2.      Կազմակերպում է անասնաբուժության ոլորտում ռիսկերի կառավարումը և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` գիտականորեն հիմնավորված ռիսկերի վերլուծության և գնահատականների հիման վրա,

3.     Կազմակերպում է հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի վերաբերյալ հավաքագրումը, մշակումը և ներկայացումը,

4.     Կազմակերպում է անասնաբուժության ոլորտի վերաբերյալ ստացված տվալների ամփոփման, վերլուծության աշխատանքները,

5.     Բարձրացնում է առաջնային խնդիրները և առաջարկություններ ներկայացնում դրանց լուծման համար,

6.     Կազմակերպում է հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն և մշակում անասնաբուժական տարբերակված միջոցառումների իրականացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը և կազմումը,

7.      Կազմակերպում է դիտարկումների արդյունքում բացահայտված անասնաբուժության ոլորտում տիրող իրավիճակի, հիվանդությունների օջախների վերաբերյալ տեղեկատվություն և կազմակերպում է օջախների վերացման համալիր միջոցառումների պլան,

8.     Կազմակերպում է պետական աջակցությամբ իրականացվող անասնահակահամաճարակային միջոցառումներին և համալիր միջոցառումների իրագործման անհրաժեշտ գույքի, պարագաների և պատվաստանյութերի չափաքանակների ճշգրտումը և բաշխումը,

9.     Կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության, այլ նախարարությունների և մարմինների կողմից ներկայացված օրենքների, կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքների տրամադրումը,

10.   Կազմակերպում է Բաժնի իրավասության սահմաններում կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված դիմումների, բողոքների, հարցումների, պարզաբանում կամ տեղեկատվություն ստանալու հետ կապված պատասխան գրությունների կազմման աշխատանքների համակարգումը,

11.    Կազմակերպում է ԵԱՏՄ և այլ միջազգային կառույցների կողմից ներկայացված գրությունների ուսումնասիրություններ և դրանց հետ կապված գրությունների կազմման աշխատանքների համակարգումը:

12.    Նախարարի, ոլորտը համակարգող նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի, վարչության պետի հանձնարարականներով իրականացնում է իրեն վերապահված այլ գործառույթներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) Անասնաբուժություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ։

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին», «Սննդամթերքի վերահսկողության մասին», «Կերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

3) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

Ընտրությունն կատարվելու էդիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 

1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.

3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

4) աշխատանքային գործունեության մասին վկայող փաստաթղթի պատճենը, (առկայության դեպքում նաև աշխատանքային գրքույկի պատճենը).

5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

6)  մեկ լուսանկար 3x4 սմ չափսի: 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Կառավարական տուն 3, 011-59-71-96,011-52-58-57,  էլ-փոստ akharatyan@mineconomy.am/):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 22.08.2019թ., ժամը 12։30-ը:

Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00