ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Մ Ր Ց ՈՒ Յ Թ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ 2019 թվականին հետևյալ միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.
1) Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի օգտագործմամբ զբոսաշրջության ոլորտի վիճակագրության բարելավման աշխատանքների ապահովում
2) Մասնակցություն միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին
3) «Հայաստանի մարզերում փառատոների կազմակերպում»,
4) Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ տարեկան ամփոփիչ միջոցառման կազմակերպում
5) Հայաստանում ճանապարհային զբոսաշրջային կայանների հայեցակարգի մշակում
6) «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեության ապահովում
7) Ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների զարգացում» բաղադրիչի շրջանակներում զբոսավարների պատրաստման առնվազն 2 դասընթացների անցկացում։
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:
Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում:
Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե` հետևյալ հասցեով.
ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 709 սենյակ,
մրցութային հանձնաժողովի քարտուղար Ս. Ասլիզադյանին, հեռ. (011) 597 -157
Հայտերը ներկայացնել մինչև 2019 թվականի օգոստոսի 30-ը ժամը 16-00-ն: